Հայաստանի թենիսի տղամարդկանց հավաքականը նվաճեց Դևիսի գավաթի 3-րդ ենթախմբի ուղեգիր
1 րոպեի ընթերցում

Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում ընթացող Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը 3։0 հաշվով հաղթեց Ալբանիայի հավաքականին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի թենիսի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Հայաստանի թիմի կազմում մենախաղում հաղթանակ տարան Սամվել Աղայանն ու Դավիթ Պողոսյանը, իսկ զուգախաղում առավելության հասան Միքայել Ավանեսյանն ու Ավետիք Ղազարյանը։ Հայաստանի թիմն ապահովեց 2-րդ տեղն ու նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր։ Հունիսի 20-ին կայանալիք վերջին տուրում Հայաստանի թիմը կմրցի առաջատար Մալթայի հավաքականի հետ։
Նախորդ տուրերում հայկական ընտրանին պարտության էր մատնել Անդորրայի (3:0), Սան Մարինոյի (2:1) և Իսլանդիայի (2։1) հավաքականներին: