Հայաստան

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

1 րոպեի ընթերցում

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորին

Ներքին գործերի նախարարության օպերատիվ կառավարման կենտրոն հունիսի 17-ին՝ առավոտյան ժամը 7․25-ին, զանգահարել է Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ապահովման մասնագետ մի կին և հայտնել, որ Քանաքեռի 1-ին փողոցի կանգառում երթուղային ավտոբուսի ուղեվարձը չճարելու հետ կապված վարչարարություն իրականացնելիս ուղևորներից մեկը վիճաբանել է իր հետ, հնչեցրել սպառնալիքներ և սեռական բնույթի հայհոյանքներ, նաև հարվածել նույնականացման սարքին, որն ընկել ու վնասվել է։ 

«Արմենպրես»-ին ՆԳՆ-ից տեղեկացրին, որ համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է վիճաբանած անձի ինքնությունը։ Նա հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է քննչական բաժին։

Խուլիգանության հատկանիշներով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Հանգամանքները պարզվում են։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում