Հայաստան

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

2 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր այցելել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ-ից, նախարարին ուղեկցել է բուհի ռեկտոր Վարդան Ազատյանը։

Կառավարության, մասնավոր հատվածի և միջազգային գործընկերների համագործակցությամբ մեկնարկել է Դիլիջանի մասնաճյուղի վերափոխման գործընթացը՝ այն ձևավորելով արհեստների, նյութերի և լանդշաֆտի ուսումնասիրության, ինչպես նաև ստեղծագործական պրակտիկայի կենտրոնի։ Կառույցի վերաբացման պաշտոնական մեկնարկը կտրվի հունիսի 21-ին՝ «Մետաբոլիս» ամառային ստեղծագործական նախագծով։

Այցի ընթացքում ԿԳՄՍ նախարարը ծանոթացել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Դիլիջանի մասնաճյուղի զարգացման նոր հայեցակարգին և արդեն իրականացված աշխատանքներին։ 

Նշվել է՝ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու կիրառական արվեստի զարգացմանը, շրջակա միջավայրի ուսումնասիրությանը, ստեղծագործական պրակտիկաների իրականացմանը և Դիլիջան համայնքի մշակութային ու կրթական կարիքների սպասարկմանը։ 

Միաժամանակ մասնաճյուղը կդառնա միջազգային բազմաշերտ համագործակցությունների կարևոր հարթակ՝ նոր հնարավորություններ ստեղծելով ուսանողների, դասախոսների և արվեստի ոլորտի մասնագետների համար։

 

 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում