Արայիկ Հարությունյանն ընդունել է մի խումբ երիտասարդ ֆերմերների

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է հանրապետության տարբեր շրջաններից մի խումբ երիտասարդ ֆերմերների, ովքեր ցանկություն են հայտնել մասնակցել գյուղնախարարության կողմից առաջիկայում կազմակերպվելիք մասնագիտական դասընթացներին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Վարչապետը ողջունել է երիտասարդների որոշումը և նշել, որ Արցախում գյուղատնտեսության զարգացման համար շատ կարևոր է նրանց ներուժի արդյունավետ օգտագործումը: Ա. Հարությունյանն ընդգծել է, որ ինտենսիվ ու մրցունակ գյուղատնտեսություն ունենալու համար ոլորտում առկա գործելաոճն ու մոտեցումները պետք է արմատապես փոխվեն, և այդ գործում, նրա խոսքով, մեծ սպասելիքներ ունի երիտասարդներից:

«Նման ձևաչափով հանդիպում վաղուց էի նախատեսել, սակայն, կարծում եմ, այժմ շատ հարմար պահ է ընտրվել, քանի որ, ինչպես գիտեք, այս օրերին կառավարության կողմից նախաձեռնվել է գյուղատնտեսության զարգացման հայեցակարգի մշակման և ընդունման գործընթացը: Ուրախ եմ, որ հետևել եք մեր կոչին և որոշել մասնակցել առաջիկայում գյուղնախարարության կողմից առաջին անգամ կազմակերպվելիք դասընթացներին»,- ասել է Ա. Հարությունյանը և հույս է հայտնել, որ նրանց օրինակին կհետևեն նաև շատ այլ երիտասարդներ:

Հանդիպման ընթացքում գործադիր իշխանության ղեկավարը զրուցել է երիտասարդ ֆերմերների հետ, հետաքրքրվել նրանց գործունեությամբ, տեղեկացել սկսնակ ձեռներեցների ունեցած հաջողությունների ու խնդիրների մասին: Ա. Հարությունյանը հավաստիացրել է, որ դասընթացների մասնակիցներին կառավարությունն անհրաժեշտ բոլոր միջոցներով պետական աջակցություն է տրամադրելու՝ արդի պահանջներին համապատասխան գյուղատնտեսությամբ զբաղվելու և այն որպես եկամտի շահութաբեր աղբյուր դարձնելու համար:

Երիտասարդ ֆերմերները շնորհակալություն են հայտնել հանրապետության վարչապետին՝ ընդունելության և իրենց հանդեպ ցուցաբերվող պետական հատուկ ուշադրության համար:

Հանդիպմանը մասնակցում էին նաև գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրեն Աշոտ Բախշիյանը, պաշտոնատար այլ անձինք:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա