Քաղաքականություն

ՀԱՊԿ-ն պետք է ձեռնարկի քայլեր, որոնք կստիպեն ՆԱՏՕ-ին ճանաչել կազմակերպությունը. Ալեքսանդր Լուկաշենկո

1 րոպեի ընթերցում

ՀԱՊԿ-ն պետք է ձեռնարկի քայլեր, որոնք կստիպեն ՆԱՏՕ-ին ճանաչել կազմակերպությունը. Ալեքսանդր Լուկաշենկո

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գտնում է, որ անհրաժեշտ է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք ՆԱՏՕ-ին կստիպեն ճանաչել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը: Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նիստի ընթացքում Բելառուսի նախագահն ընդգծեց՝ եթե իրենք խնդրեն, որպեսզի ՆԱՏՕ-ն ճանաչի ՀԱՊԿ-ն, ՆԱՏՕ-ն այդ քայլին երբեք չի գնա: «Մենք պետք է այնպես գործենք, որպեսզի ստիպենք նրանց ճանաչել մեր կազմակերպությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի մասնակցությամբ ձևավորել զինվորականների և այլ ոլորտների մասնագետների խումբ: «Մենք կներգրավենք մասնագետներ առաջին հերթին Ռուսաստանից և մյուս երկրներից: Հարկավոր է ձևավորել լավ հեռանկարներ, որպեսզի մեր կազմակերպությունը լուրջ մակարդակի դուրս գա, որպեսզի նրանից ոչ թե վախենան, այլ հարգեն, և որպեսզի մենք որևէ մեկին չհամոզենք ճանաչել մեզ»,- ասաց Լուկաշենկոն:

Նա հավելեց, որ ՀԱՊԿ-ում Բելառուսի նախագահության առաջնահերթությունները մանրակրկիտ կերպով կմշակվեն և կներկայացվեն կազմակերպության անդամ պետությունների ղեկավարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում