Բյուրականի աստղադիտարանը վերջին տարիներին համալրվել է նոր սարքավորումներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բյուրականի աստղադիտարանն այս տարի կտոնի իր 70-ամյակը: Աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը, փոխտնօրեն և ավագ գիտաշխատող Արեգ Միքայելյանը սեպտեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեցին աստղադիտարանի գրանցած հաջողությունների մասին: «2013թ. Բյուրականի աստղադիտարանը հռչակվեց Ազգային գիտական կենտրոն: Ֆինանսավորման շնորհիվ հնարավոր դարձավ նոր սարքավորումներ ձեռք բերել, կարգի են բերվել մեր ունեցած դիտակները, փոխվել է կառավարման համակարգը, վերանորոգվել է աստղադիտարանի տարածքը: Եթե նախկինում մարդիկ աստղադիտարանի հետևի մուտքից էին օգտվում, ապա այժմ կարող են դիմացի` հիմնական մուտքով ներս մտնել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը:

Ըստ Արեգ Միքայելյանի`աստղագետների նվիրվածության, պետական աջակցության և միջազգային կառույցների հետ համագործակցության շնորհիվ աստղադիտարանը վերջին տարիներին դրական տեղաշարժ է գրանցել: «Մեր ամենամեծ ձեռքբերումն այն էր, որ անցյալ տարի Բյուրականի աստղադիտարանը «Միջազգային աստղադիտական միության» կողմից տարածաշրջանային կենտրոն ճանաչվեց: Աշխարհում ութ այդպիսի կենտրոն կա, որոնք համակարգում են աստղագիտության զարգացումը խոշոր տարածաշրջաններում: Մեր տարածաշրջանը կոչվում է`«Հարավարևմտյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան»,- ասաց փոխտնօրենը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ցանկում ընդգրկվել է նաև Բյուրականի աստղադիտարանը: Մինչ այդ Հայաստանից ներառված էր միայն Մատենադարանը:

Հայերեն

Մունդիալ-2026. Պորտուգալիան խոշոր հաշվով հաղթեց Ուզբեկստանին

Ֆրանսիայում քառասուն մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից

Պապոյանը ՀՀ-ում ԵՄ դիվանագիտական ներկայացուցիչների հետ քննարկել է հայկական արտադրանքի արտահանումների ընդլայնման հարցերը

Կոստանյանը հանդիպել է Եվրահանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրենի հետ

Քննարկվել են ընտանեկան և կենցաղային բռնության դեմ պայքարի շրջանակում առողջապահության ոլորտում բարեփոխումներն ու առկա խնդիրները

Միգրացիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում՝ ՀՀ մի շարք բնակավայրերում կառուցվում են սպասարկման նոր գրասենյակներ

Կոստանյանը և Եվրահանձնաժողովի նախագահի խորհրդականը կարևորել են բարձրաստիճան շփումները առկա օրակարգերի առաջմղման համատեքստում

ՀՀ ԱԳ փոխնախարարը կարևորել է տարածաշրջանային կապակցվածության զարգացումն ու այդ համատեքստում հարևան երկրների հետ երկխոսությունը

Մեկնարկել է Լիբանանի և Իսրայելի միջև բանակցությունների նոր փուլը

Ռուբինյանը ԵԽԽՎ-ում անդրադարձել է ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում արտաքին միջամտությանը