Վերջին 2.5 տարում ՄԻԵԴ-ը 335 հազար եվրոյի վճիռ է կայացրել Հայաստանի դեմ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին երկուսուկես տարիների ընթացքումՄարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի դեմ կայացրել է335 հազար եվրոյի վճիռ: Այդ մասին գործադիրի նիստում նշեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` ներկայացրնելով վիճակագրական տվյալներ, թե վերջին տարիներին Հայաստանը որքան գումար է վճարել ՄԻԵԴ-ի ՝ Հայաստանի դեմ կայացված վճիռների համար:

Ըստ Հարությունյանի`2014 թվականին Հայաստանի դեմ կայացվել է չորս վճիռ, որի դիմաց վճարվել է 166 հազար եվրո, 2015-ին կայացվել է ութ վճիռ և վճարվել է 86 հազար եվրո, իսկ արդեն 2016-ին կայացվել է կրկին ութ վճիռ և վճարվել 83 հազար եվրո:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ`ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ինչի հետևանք են ընդդեմ Հայաստանի կայացված վճիռները, ինչին ի պատասխան` Դավիթ Հարությունյանը նշեց. «Պատճառները, կածում եմ, պարզ են, դա մեր դատական համակարգում առկա սխալներն են, իհարկե, բոլոր երկրներում էլ լինում են սխալներ, բայց երբ երկրում սպառվում են սխալը շտկելու միջոցները, մարդիկ դիմում են ՄԻԵԴ»:

Կառավարության նախորդ նիստերից մեկում, արձագանքելով ՄԻԵԴ հերթական վճռին, Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ներկայացնել վիճակագրական տվյալներ, թե վերջին ժամանակահատվածում որքան գումար է հատակցվել վճիռներն իրականացնելու համար և հարց բարձրացրել` արդյոք որևէ մեկը պետք է պատասխան տա այդ իրավիճակի համար:

Հայերեն English

Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ

«Միասնության թևեր»-ը նախաձեռնել է քվեարկության արդյունքների վերահաշվարկի գործընթաց

Իրանը վերացրել է իր օդային տարածքում թռիչքների բոլոր սահմանափակումները

Լիբանանը հայտնել է իսրայելական հարձակումների հետևանքով 3637 զոհի մասին

Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում էլեկտրական շչակ կգործարկվի

Ալեքսանդրուպոլիի նավահանգիստը դիտարկվել է Հայաստանի արտահանման հնարավոր նոր դարպաս դեպի Եվրոպա

Վրաստանի խորհրդարանի խոսնակը շնորհավորել է Ալեն Սիմոնյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Հունաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի կապակցությամբ

Նիդերլանդների Թագավորության վարչապետը շնորհավորել է վարչապետին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով

Լիտվայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ