Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է ՀՀվարչապետ Սերժ Սարգսյանին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն այցելել է ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Վեհափառ Հայրապետը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայրապետական օրհնությամբ եւ շնորհավորանքներով է սկսել հանդիպումը՝ հույս հայտնելով, որ ՀՀ կառավարության ղեկավարի բարձր ու պատասխանատու աշխատանքում Սերժ Սարգսյանն իր փորձառությունն ու կարողությունները մեծ նվիրումով ի սպաս կդնի ի շահ մեր ժողովրդի եւ պետության: Ամենայն Հայոց կաթողիկոսը վարչապետին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ՝ կառավարության առջեւ դրված խնդիրների լուծման ճանապարհին: Շնորհակալություն հայտնելով հայրապետական բարեմաղթանքների համար՝ Հ վարչապետ Սերժ Սարգսյանը վստահեցրել է, որ ՀՀ կառավարությունն այսուհետ եւս կշարունակի եկեղեցի-պետություն հարաբերություններն ամուր հիմքերի վրա պահելու եւ ի նպաստ մեր պետության ու ժողովրդի այն ծառայեցնելու իր որդեգրած քաղաքականությունը: Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են եկեղեցի-պետություն հարաբերություններին եւ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի:

Հայերեն

Հույս ունեմ, որ ֆուտբոլիստներն այս պարտություններից դասեր կքաղեն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում զիջեց «ԱԶ Ալկմար»-ին

Կանադան և Թուրքիան հայտարարել են ռազմավարական գործընկերության մեկնարկի մասին

ԱՄՆ ռազմածովային ուժերը 25 միլիոն դոլար են հատկացրել ականակիրների վրա արհեստական ​​բանականության ներդրման համար

Ռուբիոն մեկնաբանել է ռուսական դիզելային վառելիքի արտահանումը միջազգային շուկա թույլ տալու՝ Թրամփի որոշումը

Կոլումբիայի Կարթախենա քաղաքի նավահանգստում առգրավվել է Նիդեռլանդներ ուղարկվող 7,6 տոննա կոկաին

Վիեննայում հազարավոր ուսանողներ մասնակցել են բողոքի երթի

Լեհաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ուկրաինային ռազմական օգնությունը դադարեցնելու տեղեկությունը

ՊԵԿ աշխատակիցները համոզված են, որ սահմանն ուժեղ է, երբ ունենք արհեստավարժ, գրագետ, զգոն և վճռական մաքսավոր

Գեղարքունիքի մարզպետը ֆրանսիական կողմի հետ քննարկել է մարզի գյուղատնտեսության ոլորտի զարգացման ծրագրերի ներդրման հնարավորությունները