Ռիո-2016-ի ընթացքում բաժանվում է 450 000 հակավիրուսային պահպանակ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 31-րդ ամառային օլիմպիական խաղերի ընթացքում աննախադեպ քանակությամբ հակավիրուսային պահպանակներ է բաժանվում օլիմպիական խաղերին մասնակից մարզիկներին: 15 օր, 10500 մարզիկ և 450000 պահպանակ: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Guardian »-ին հայտնում է, որ նախաձեռնության հեղինակներն առաջին հերթին պահպանակները հանձնում են կանանց: Բրազիլիայում զիկա վիրուսի տարածման պատճառով, լրացուցիչ անվտանգության նկատառումներից ելնելով, Ավստրալիայի և Բրազիլիայի ատլետները կազմակերպիչներից պահանջել են ստեղծել հակավիրուսային պահպանակներ:

Օլիմպիական խաղերի ընթացում մարզիկների առողջությամբ զբաղվում են 22 000 բժիշկներ, ովքեր մարզիկների պահանջները հաշվի առնելով առաջարկել են պահպանակների քանակությունը հասցնել 450 000-ի: Թվաբանորեն ամեն մարզիկի բաժին է հասնում մոտ 40 պահպանակ:

Պահպանակների այս մեծ քանակության մեջ 100 000-ը նախատեսված է կանանց համար, իսկ ահա 175 000 պահպանակ կբաժանվի օլիմպիական ավանում: Պահպանակների մնացած քանակությունը կհատկացվի Ռիո-2016-ի հետ կապ ունեցող հաստատություններին, մասնավորապես ՝գիշերային ակումբներին, հանգստի վայրերին, երաժշտական ակումբներին և սնվելու համար նախատեսված հաստատություններին: «Արմենպրես»-ը, վկայակոչելով «The Guardian »-ին հայտնում է, որ Ռիոյի օլիմպիական խաղերի ընթացքում օգտագործվող պահպանակների քանակությունը, Լոնդոնի օլիմպիական խաղերի հետ համեմատած, աճել է 3 անգամ: Լոնդոնի օլիմպիական խաղերի ժամանակ թողարկվել է 150 000 պահպանակ:

Օլիմպիական խաղերի ընթացքում պահպանակների գործածությունը առաջին անգամ եղել է 1988 թվականին՝ Սեուլում: Սեուլի օլիմպիական խաղերից սկսած պահպանակների քանակությունն այնքան մեծացով,որ գերազանցեց նույնիսկ օլիմպիական մեդալների քանակին: Աթենքում արտադրվեց 130 000 պահպանակ, և մինչ օրս այս ցուցանիշը շարունակում է աճել:

Ռիո-2016-ի կազմակերպիչները հայտարարում են, որ այսպիսի մեծ քանակությամբ պահպանակների հատկացումը կապված չէ այն հանգամանքի հետ, որ այստեղ սեքսուալիզացում է տեղի ունենում, այլ դրա պատճառը մարզիկների անվտանգությունն է:

Հայերեն English

Ընտանեկան բռնությունը կդիտարկվի առանձին հանցագործություն․ օրենսդրական նախաձեռնություն

Սաուդյան Արաբիայի հետ ԱՄՆ-ի համաձայնագիրը ներառում է ուրանը մինչև 20% հարստացնելու պլան. WSJ

Հայաստանում այս տարվա 8 ամիսներին հարկային եկամուտների հավաքագրումն ավելացել է 14․6 տոկոսով

Ձորագյուղի Սանգար ամրոցը և շրջակայնքի հին բնակատեղիները

Հայաստանից միլիարդներ գողացողը չի կարող պատգարակի տակ թաքնված պատասխանատվությունից խուսափել. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին

Չինաստանի նախագահը Եգիպտոս այցի ընթացքում կոչ է արել մշակել Մերձավոր Արևելքի անվտանգության նոր շրջանակ

Նորվեգիայում ռուսական նավի կալանմանը կհետևի համապատասխան արձագանք. ՌԴ ԱԳՆ

COP17-ի նախապատրաստական փուլում Հայաստանը խորացնում է համագործակցությունը ICCWC-ի հետ․ ԲԸՏՄ

Կառավարությունը սեպտեմբերին կշարունակի գյուղարտադրանքի որոշակի տեսակների արտահանման ծախսերի փոխհատուցման տրամադրումը

50 նոր դպրոցի կառուցում՝ ԱԶԲ-ի ծրագրով. Կառավարության որոշում