Սեւան քաղաքում բացվեց «100 դուռ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան քաղաքի մշակույթի կենտրոնում բացվեց «100 դուռ» լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին Հայաստանից, Արցախից, Ջավախքից եւ Արեւմտյան Հայաստանից ընտրված 100 վանքերի եւ եկեղեցիների դռների լուսանկարները:

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ ցուցահանդեսի բացմանը նախորդեց հանդիսավոր նիստը, որտեղ ներկայացվեց ցուցահանդեսի նշանակությունը հայ մշակութային արժեքների պահպանության գործում: «Ցուցահանդեսի նախաձեռնողներն ու կազմակերպիչները շնորհալի ու հայրենասիրական մեծ գործ են կատարել: Երկու շաբաթների ընթացքում մեր քաղաքացիներն այս ցուցահանդեսից հայրենասիրության կայծեր կտանեն իրենց հոգիներում»,- նշեց Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը: Ցուցահանդեսն օրհնեց Գեղարքունյաց թեմի Սեւանի տարածաշրջանի հոգեւոր հովիվ տեր Նշան քահանան: Ներկաները տեսաֆիլմի միջոցով ծանոթացան «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսի նախապատմությանը, գրանցած հաջողություններին ու աշխարհագրական տարածմանը, ձեռք բերած ազգապահպան նշանակությանը: Ինչպես ներկայացրեց ցուցահանդեսի նախաձեռնության հեղինակ Խաչիկ Եղոյանը, ընտրվել են հայոց վանքերի ու եկեղեցիների այնպիսի դռների լուսանկարներ, որոնցով դարեր շարունակ մարդիկ ելումուտ են արել, մոմ վառել ու աղոթք արել առ Աստված:

«Մտահղացումն իմ մեջ առաջացավ Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում, երբ ես հասկացա, որ դա մի ուխտ է, որը պետք է կյանքի կոչեմ: Նախաձեռնության իրականացմանը միացավ ճանաչված լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանը եւ տեր Շմավոն քահանան: Շրջեցինք քաղաքներով, մարզերով, համայնքներով եւ երկամյա դժվարին, սակայն հաճելի աշխատանքներից հետո, մեր անձնական հնարավորությունների շրջանակներում, նախաձեռնությունը իրականություն դարձրինք»,- ասաց Խաչիկ Եղոյանը:

Այն առաջին անգամ ցուցադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների ամփոփման ժամանակ, իսկ 2016 թվականը նախաձեռնողների կողմից հայտարարվել է շրջագայությունների տարի:

Հայաստանի Հանրապետության մարզերում սա երկրորդ ցուցադրությունն է, իսկ Գեղարքունիքի մարզում՝ արդեն երրորդը՝ Գավառ եւ Մարտունի քաղաքներից հետո: Նախաձեռնողներն առաջարկներ ունեն տարբեր երկրներից, բայց իրենց գերնպատակը լուսանկարները Ստամբուլում ցուցադրելն է, որը կյանքի կկոչվի առաջիկայում:

Ցուցահանդեսի բացման առաջին իսկ պահից Սեւանի մշակույթի տուն այցելեցին մտավորականներ, արվեստասերներ, Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ, բազմաթիվ հետաքրքրասերներ:

Հայերեն

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն