Գանձակի պարի խումբը հաղթանակով է վերադարձել միջազգային փառատոնից

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի երաժշտական դպրոցի պարի խումբը երկրորդ մրցանակով է վերադարձել Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքում կազմակերպված պարի միջազգային փառատոնից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գանձակի երաժշտական դպրոցի տնօրեն Մարի Սիրականյանը, Գանձակի երաժշտական դպրոցի պարի խումբը միջազգային փառատոնին մասնակցել է «Սեւան» պարի ստուդիայի տնօրեն Արծրուն Ղարիբյանի հրավերով, ով փառատոնի հիմնական կազմակերպիչներից մեկն է:

«Գանձակի դպրոցի պարի խումբը, 16 հոգանոց պատվիրակությամբ, մեկնեց Վրաստանի Հանրապետություն եւ մասնակցեց «Նարնջագույն Քոբուլեթի» մրցույթ-փառատոնին: Խումբը 7 օր մնաց Վրաստանում, մասնակցեց հայր եւ որդի Արծրուն եւ Արտյոմ Ղարիբյանների անցկացրած վարպետության դասերին եւ միանգամից բեմ դուրս եկավ: Մեր պատվիրակության անդամները պարեցին «Արցախ» եւ «Պոպուրի» պարերը եւ մրցակցելով 40 երկրներից եկած 100 պարախմբերի հետ՝ գրավեցին հաղթական երկրորդ տեղը: Փառատոնի ավարտից հետո մասնակիցները եղան Բաթումիում, Քոբուլեթիում, Ուռեկիում: Հաղթանակած պարի խումբը գրավեց հովանավորների ուշադրությունը, ովքեր իրենց ներդրումները կանեն Գանձակի երաժշտական դպրոցի զարգացման գործում»,- ներկայացրեց Մարի Սիրականյանը:

Գանձակ գյուղի երաժշտական դպրոցն ունի 109 աշակերտ եւ դաշնամուրի, սինթեզատորի, զուռնայի, դհոլի, շվիի, պկուի, վոկալ բաժիններ եւ պարի խումբ, երգչախումբ: Գանձակի երաժշտական դպրոցում սովորելու են գալիս ե՛ւ Գանձակի, ե՛ւ հարեւան համայնքների դպրոցահասակ երեխաներ: Դպրոցն ունի նաեւ 7 պետպատվերով սահմանված անվճար տեղ:

Դպրոցն աշխատում է հագեցած գրաֆիկով, բազմաժանր ու համերգաշատ առօրյայով, նույնիսկ ամառային ամիսներին, երբ մյուս ուսումնական հաստատություններն անցնում են հանգստի, Գանձակի դպրոցը շարունակում է իր երգի ու պարի խմբակներով հանդես գալ տարբեր մրցաշարերում՝ արձանագրելով հաղթական ձեռքբերումներ:

«Դպրոցի պարի խմբակը վերջին երկու ամսում նվաճել է 3 հաղթանակ, 3 մրցանակային գավաթ, 1 արծաթե մեդալ եւ պատվոգիր: Միջազգային փառատոնում ձեռք բերած հաղթանակը շատ ավելի խոսուն է ու պարտավորեցնող»,- ներկայացրեց դպրոցի տնօրենը: Գանձակի երաժշտական դպրոցն ունի նաեւ բարերար-բարեկամ՝ ի դեմս Գայանե Խաչատրյանի, ով բնակվում է հեռավոր Ավստրալիայում: Նրա ֆինանսավորմամբ այսօր դպրոցն ունի լիովին նորոգված ու նորացված 2 սանհանգույց, պարի դահլիճ՝ հայելապատ, հարմարեցված պարաձողերով եւ անհրաժեշտ գույքով:

Տնօրենն այս հաջողությունները շաղկապում է հովանավորների, բարեկամների, միջոցառումների կազմակերպիչների հետ, ովքեր իրենց հնարավորություն են տալիս՝ գրանցել առաջընթաց եւ լինել մրցունակ ոչ միայն հանրապետական ու մարզային, այլ նաեւ՝ միջազգային բեմերում:

Հայերեն

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս

ԵՄ-ն քննարկում է Ուկրաինայի խնդրանքը՝ վճարելու Patriot համակարգերի համար. ֆոն դեր Լայեն