Գավառում կայացել է էպոսասացության հանրապետական մրցույթ

3 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի երկրագիտական թանգարանի շենքում օգոստոսի 5-ին կայացավ էպոսասացության փառատոնի հանրապետական փուլը, որի արդյունքում եւ որոշվեցին հաղթող դպրոցականները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, «Սասնա տուն» հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է արդեն ավանդական դարձած «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ» հայկական էպոսին նվիրված փառատոն, որի եզրափակիչ փուլն այս տարի կայացավ Գեղարքունիքի մարզում: Այս տարի «Սասնա ծռեր» էպոսին նվիրված հանրապետական փառատոնը ներառում էր էպոսասացության մրցույթ` «Ձենով Օհան» անվանակարգով: Փառատոնն անցկացվում է արդեն 6-րդ անգամ:

«2016 թվականի փառատոնի հանրապետական փուլի անցկացման վայր է ընտրվել Գեղարքունիքի մարզը՝ հաշվի առնելով մարզի դպրոցականների ակտիվ մասնակցությունը նախորդ տարիներին անցկացված փառատոններին: Փառատոնի նպատակն է նպաստել էթնիկ, հոգեւոր-մշակութային արժեքների ճիշտ ընկալմանն ու գիտակցմանը, ինչպես նաեւ դրանց պահպանմանն ու տարածմանը»,- նշեց «Սասնա տուն» հասարակական կազմակերպության ղեկավար, ծրագրի ղեկավար Ավագ Ավագյանը:

Փառատոնի հանրապետական փուլին մասնակցում էին Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի, Արարատի մարզերից եւ Արցախից մարզային փուլում հաղթող ճանաչված 25 դպրոցականներ, որոնք հանդես եկան «Սասունցի Դավիթ» էպոսից իրենց ցանկությամբ ընտրված հատվածների ներկայացմամբ: Ժյուրիի կազմը ղեկավարում էր արվեստի վաստակավոր գործիչ, կոմիտասագետ, էպոսագետ Արթուր Շահնազարյանը: Թիմային արդյունքներով առաջատար ճանաչվեց Արցախը ներկայացնող թիմը, իսկ անհատական արդյունքներով մրցանակային առաջին տեղը զբաղեցրեց Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 2 միջնակարգ դպրոցի աշակերտ Նարեկ Սիմոնյանը, 2-րդ տեղը` Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Էմմա Բադալյանը: 3-րդ մրցանակային տեղը շնորհվեց Գեղարքունիքի մարզի Մարտունու N 1 հիմնական դպրոցի աշակերտ Սամվել Ավետիսյանին եւ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղի N 1 միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լուսինե Մարդոյանին:

Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցականները «Սասնա տուն» հասարակական կազմակերպության կողմից խրախուսվեցին պատվոգրերով, «Սասունցի Դավիթ» հուշամեդալներով, խրախուսական այլ նվերներով:

Հայերեն

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս