Գյումրիում սալիկապատվում են երկրորդային փողոցները

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ« 2 ՕԳՈՍՏՈՍԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրիում սալիկապատվում են երկրորդային փողոցները: Դրանց բարեկարգման այս տարբերակը համեմատաբար մատչելի է: Օգտագործվում է Արթիկից բերված տեղական հումքը, ինչպես նաև տեղում ստեղծվում են հավելյալ աշխատատեղեր: Օգոստոսի 2-ին Մյասնիկյան փողոցում դրվեց առաջին սալաքարը« որի պատիվը վերապահված էր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին: Քաղաքապետն բնակիչներին հորդորեց այսուհետ առավել հետևողական լինել շինաշխատանքների ընթացքին« փողոցի ու տարածքի պահպանմանը:

Սալիկապատվելու է Մյասնիկյան փողոցի մոտ 1500 քմ հատվածը: Ըստ նախնական հաշվարկի՝ փողոցի նորոգման համար անհրաժեշտ է եղել 15 մլն դրամ գումար, բայց շինարարական կազմակերպությունը փաթեթը շահելէ 12 մլն դրամով:

Ինչպես նշում է Գյումրու քաղաքապետը, ի տարբերություն երկրորդային փողոցների, այս եղանակով գլխավոր փողոցների բարեկարգման տարբերակն արդյունավետ չէ:

Ժամանակ է հարկավոր այս եղանակով նորոգված փողոցների արդյունավետությունն ու ապահովությունը ստուգելու համար: Եղանակային պայմաններին և երթևեկությանը նորմալ դիմանալու դեպքում, նման եղանակով նորոգվող փողոցների թիվը քաղաքում կավելանա:

«Կարևորն այստեղ ժամանակը չէ՝ փողոցի նորոգումը ժամանակ է սիրում, որ որակ ապահովվի»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց շինարարության ղեկավար Չուբար Զարքարյանը: Շինարարը աշխատանքների ավարտի վերջնաժամկետ նշում է օգոստոսի վերջ:

Բացի այս փողոցից, Գյումրիում այս տարի մի շարք երկրորդային փողոցներ փոսանորոգման ենթարկվեցին: Ընդհանուր առմամբ քաղաքում համայնքային բյուջեով այս տարի նորոգվում է 11 փողոց:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում