Սպորտ

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթել է Ուելսին

1 րոպեի ընթերցում

Բասկետբոլի Հայաստանի հավաքականը հաղթել է Ուելսին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը շարունակում է պայքարը Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում: «Արմենպրես»-ը, վկայակոչելով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի լրատվության բաժինը, հայտնում է, որ մեր ազգային ընտրանին հունիսի 29-ին Անդորրայի հավաքականին պարտվելուց հետո կարողացել է մի քանի րոպե առաջ գերվստահ հաղթանակ տոնել Ուելսի ազգային ընտրանու նկատմամբ: Հանդիպումն ավարտվել է 92:40 հաշվով:

Մոտ 2 ժամից կայանալիք Մոլդովա-Անդորրա խաղից հետո պարզ կդառնա, թե որ հորիզոնականով է Հայաստանը դուրս գալիս կիսաեզրափակիչ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում