Սպորտ

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը

1 րոպեի ընթերցում

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը սկսել է ուսումնամարզական հավաքը

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանի գլխավորությամբ սկսել է ուսումնամարզական հավաքը: «Արմենպրես»-ը, հղում կատարելով Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի լրատվական բաժնին, հայտնում է, որ հունիսի 29-ից հուլիսի 11-ը Ծաղկաձորում անցկացվող հավաքին մասնակցում են 12 մարզիկներ:

Մեր ազգային ընտրանին ունի հետևալ կազմը. Ալեն Դանիելյան, Արթուր Հովհաննիսյան, Նարեկ Աբգարյան, Արամ Ավագյան, Կարեն Տոնականյան, Վլադիմիր Մարգարյան, Գոռ Երիցյան, Նարեկ Մանասյան, Արարատ Գյուլբանգյան, Գառնիկ Պապիկյան, Սերյոժա Հակոբյան, Դավիթ Ասատրյան:

Հիշեցնենք, որ Ռիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունք են ձեռք բերել 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը, 52 կգ քաշային Նարեկ Աբգարյանը, 56 կգ քաշային Արամ Ավագյանն ու 69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում