Գյումրու Սուրբ Աստվածածին եկեղեցում միասնական աղոթք բարձրացվեց ի հիշատակ զոհված զինվորների և սպաների

3 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գյումրու առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին (Յոթվերք) եկեղեցում, ձեռամբ Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Ավագյանի, տեղի ունեցավ ուխտի պատարագ, կատարվեց նաև Ս. Էջմիածնի մաղթանք:

Մայիսի 29-ին Հայաստանյաց Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Կաթուղիկե Ս. Էջմիածնի բերկրառատ տոնը: Հայոց եկեղեցու մեծ տոներից է Սբ. Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սբ. Էջմիածնի հիմնադրման տոնը: Ըստ ավանդության՝ Խոր Վիրապի բանտարկությունից դուրս գալուց հետո Սբ Գրիգոր Լուսավորիչը տեսնում է նշանավոր տեսիլքը, ուր Միածինը, ողողված հրաշափառ լույսով, իջնում է երկնքից եւ ոսկե ուռով զարկում Սանդարամետի գետնափոր մեհյանը` ցույց տալով այն տեղը, ուր պետք է կառուցվեր հայոց սուրբ հավատի տաճարը: Այստեղից էլ առաջացել է «Էջմիածին» անունը, այսինքն` էջ՝ (գրաբար) իջավ Միածինը:

«Այսօր հայ եկեղեցու համար մեծագույն տոն է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տոնն է: Եղեկեցին հոգևոր է և մարմնավոր: Հոգևոր ենք մենք բոլորս, մարմնավորը այս քարեղեն տաճարն է, բայց եթե այս քարեղեն տաճարի մեջ աղոթող չլինի, ինքը կդադարի եկեղեցի լինելուց, Աստված այլևս այստեղ չի բնակվի։ Դրա համար էլ ասում ենք, որ եկեղեցին հոգևոր է և մարմնավոր: Եկեղեցին նաև մայր է, որովհետև իր ավազանից բազում զավակներ է ծնում և այդ զավակներին դաստիարակում է իրական քրիտոնյա հավատքով: Եկեղեցին մեզ համար սուրբ է իր Քրիտոսով ու իր առաքելությամբ, եկեղեցին ոչ միայն սուրբ է, այլև սրբացնող: Եկեղեցու գլուխը Քրիստոսն է, իսկ նպատակն ու առաքելությունը յուրաքանչյուրս հոգու փրկությունը»,-իր խոսքում նշեց Արթիկի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Նարեկ վարդապետ Ավագյանը:

Հավարտ Պատարագի սրբազան արարողության կատարվեց նաև հոգեհանգստյան պաշտոն՝ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես իր խոսքում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը, ապրիլյան պատերազմի զոհերից 8-ը՝ Շիրակի, իսկ 5-ը Արթիկի թեմերից էին, այդ իսկ պատճառով որոշվել է միասնական հոգեհանգստյան աղոթք բարձրացնել զոհված զինվորների և սպաների համար:

«Մեր այս նահատակները, ովքեր կային և չկան, այսօր այս պատարագի խորհրդով և մեր մշտական աղոթքներով մենք ասում ենք ՝ թեկուզ անշնչացած, բայց միշտ կներշնչեք, թեկուզ անցյալ, բայց երբեք չմոռացյալ, դուք կաք ու ձեր սխրանքով կանք մենք, ովքեր պարտական ենք ձեր թափած արյան համար»,- հավելեց Հոգեշնորհ Տ Նարեկ վարդապետ Ավագյանը:

Արթիկի թեմը, որ չորս տարի առաջ է ստեղծվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կոնդակով, արդեն մոտ տարի է, առաջնորդում է հայր Նարեկը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս