Հայաստանի և ԵԱՀԿ գրասենյակի միջև արդյունավետ համագործակցությունը ձևավորել է փոխվստահության մթնոլորտ. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀՆախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 14-ին ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար, դեսպան Արգո Ավակովին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից,Նախագահը շնորհավորել է Արգո Ավակովին նշանակման կապակցությամբ՝ վստահություն հայտնելով, որ նրա բազմամյա փորձը կնպաստի մեր երկրում առաքելության արդյունավետ իրականցմանը: Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունների և գրասենյակի միջև երկարամյա արդյունավետ համագործակցությունը ձևավորել է փոխվստահության մթնոլորտ՝ հույս հայտնելով, որ գրասենյակի նորանշանակ ղեկավարն իր գործունեությամբ կնպաստի ԵԱՀԿ-ի շրջանակներում հարաբերությունների առավել ընդլայնմանն ու ամրապնդմանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը վստահեցրել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կանի ամեն հնարավորը արդեն ձևավորված բարձր մակարդակի համագործակցությունն առավել զարգացնելու և խորացնելու ուղղությամբ: Արգո Ավոկովի խոսքով, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը կշարունակի իր աշխատանքը ՀՀ իշխանությունների, հասարակական-քաղաքական կազմակերպությունների հետ՝ ի նպաստ Հայաստանում իրականացվող բարեփոխումների:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստանում սահմանադրական բարեփոխումների շրջանակներում նախատեսվող գործընթացների շուրջ, մասնավորապես անդրադարձ է եղել Ընտրական օրենսգրքի ընդունման հետ կապված աշխատանքներին և այդ գործընթացում ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ համագործակցությանը: Հանդիպմանը քննարկվել է նաև ԵԱՀԿ երեք հարթություններում գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերը:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում