Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային սիրիահայերի հարցով Հայաստանին օժանդակելու համար

1 րոպեի ընթերցում

 Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Գերմանիային սիրիահայերի հարցով Հայաստանին օժանդակելու համար

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը Բեռլինում շնորհակալություն է հայտնել Գերմանիայի կառավարությանը փախստականների հարցում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Սարգսյանը խոսել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ լրագրողներին տված մամուլի ասուլիսի ժամանակ:

«Փախստականների ճգնաժամը մեզ համար ևս մեծ խնդիր է, որովհետև Սիրիայում և առհասարակ Մերձավոր Արևելքում հոծ հայկական համայնքներ կային: Այս կոնֆլիկտի հետևանքով Հայաստանն արդեն ընդունել է 20 հազարից ավելի մարդու: Նրանք ազգությամբ հայ են, մեր քույրերն ու եղբայրներն են, բայց այնուհանդերձ 3 միլիոնանոց երկրի համար 20 հազար մարդու սոցիալ-կենցաղային խնդիրները լուծելը բարդ է: Այս առումով ուզում եմ շնորհակալություն հայտնել տիկին Կանցլերին և Գերմանիայի կառավարությանը Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար»,- ասել է ՀՀ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում