Հանրապետությունում սպասվում է փոփոխական եղանակ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տավուշի, Վայոց ձորի և Սյունիքի հովտային գոտիներում և Արարատյան դաշտում մարտի 18-ի գիշերն օդում հնարավոր է -4...-7 աստիճան, գետնի մակերևույթին՝ -5...-8 աստիճան ցուրտ, մարտի 19-ի գիշերը համապատասխանաբար՝ -2...-5 և -3...-6 աստիճան ցուրտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 20-ին, 21-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում‵ ձյուն:

Օդի ջերմաստիճանը մարտի 18-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով: Քամին` հյուսիսարևմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, մարտի 19-20-ը սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:

Երևանում մարտի 18-19-ը, 21-ի ցերեկը, 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 20-ին, 21-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում‵ 17-19 մ/վրկ արագությամբ: Մայրաքաղաքում մարտի 18-ի ցերեկային ժամերին կգրանցվի +9 աստիճան, մարտի 19-ին` +11, մարտի 20-21-ին` +6, մարտի 22-ին` +11 աստիճան:

Հայերեն Русский

Ադրբեջանում պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը մեկ տարում աճել է 8,5 տոկոսով

Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը

Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Գոլանի բարձունքների նկատմամբ Իսրայելի ինքնիշխանությունը ճանաչելու Կոլումբիայի որոշումը

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել