Քաղաքականություն

Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սերժ Սարգսյան

2 րոպեի ընթերցում

 Հայաստանը հավատարիմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը. Սերժ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հայամարտության խաղաղ կարգավորմանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Կրեմլի պաշտոնական կայքը, այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Ցանկանում եմ անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ այն ջանքերի համար, որ գործադրում է Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»,- դիմելով ՌԴ նախագահին` ասել է Սերժ Սարգսյանը:

ՀՀ Նախագահը նաև հավելել է, որ Հայաստանը և Ռուսաստանը սերտորեն համագործակցում են քաղաքական, տնտեսական, ռազմատեխնիկական, հումանիտար ոլորտներում` նկատելով, որ այդ համագործակցությունը ակտիվ զարգանում է: «Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել Ձեզ մեր նախորդ հանդիպումների ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,- հավելել է Սերժ

Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ մարտի 10-ին Մոսկվայում մեկնարկում է շախմատի աշխարհի չեմպիոնի Հավակնորդների մրցաշարը: «Քանի որ Հայաստանի շախմատի ֆեդերացիան հանդիսանում է այդ մրցաշարի հովանավորը, մենք բացումը նվիրել ենք Հայաստանի անկախության 25-ամյակին»,- նշել է նա:

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ մարտի 10-ին Ռուսաստանի պատմության թանգարանում բացվում է նաև քաղաքակրթական մեծ ցուցահանդես: «Ես համոզված եմ, որ այդ ցուցահանդեսը դուր կգա Ռուսաստանի քաղաքացիներին և իր ներդրումը կբերի մեր ժողովուրդների եղբայրության ամրապնդմանը»,- եզրափակել է ՀՀ Նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում