Սպորտ

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի

2 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը երկու ընկերական հանդիպում կանցկացնի

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 15-ին և 17-ին կանցկացնի երկու ընկերական հանդիպում՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոնի մարզադաշտում մրցելով Սերբիայի մինչև 19 տարեկանների հավաքականի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը մարտի 13-17-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում՝ ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանը հավաքական է հրավիրել 22 ֆուտբոլիստների:

Դարպասապահներ

Վարդան Շահատունի, «Փյունիկ»

Սևակ Ասլանյան, «Փյունիկ»

Մարկ Գրիգորյան, «Դոնաֆելդ» (Ավստրիա)

Պաշտպաններ

Վահե Մուրադյան, «Փյունիկ»

Հայկ Սարգսյան, «Բանանց»

Իշխան Մանուկյան, «Միկա»

Արթուր Խաչատրյան, «Բանանց»

Էդգար Գրիգորյան, «Բանանց»

Արսեն Սադոյան, «Բանանց»

Գրիգորի Էմեքսուզյան, «Ստրոգինո» (Ռուսաստան)

Կիսապաշտպաններ

Արթուր Նադիրյան, «Փյունիկ»

Հովհաննես Հարությունյան, «Փյունիկ»

Սամվել Սպերցյան, «Փյունիկ»

Նարեկ Ավագյան, «Բանանց»

Վիգեն Կարապետյան, «Փյունիկ»

Արման Խաչատրյան, «Բանանց»

Արման Մկրտչյան, «Ակադեմիա»

Հայկ Գալստյան, «Բոխում» (Գերմանիա)

Հարձակվողներ

Էդգար Մովսիսյան, «Բանանց»

Էրիկ Պետրոսյան, «Փյունիկ»

Դավիթ Մկրտչյան, «Ասանե» (Նորվեգիա)

Դավիթ Կազարյան, «Սարբյրուկեն» (Գերմանիա)

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում