Սպորտ

Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,

4 րոպեի ընթերցում

Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,

Վանկուվեր, Կանադա

Մարզադաշտ «Վանկուվեր»

B խումբ, երրորդ տուր

Շվեյցարիա-Կանադա` 2:1

Աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբի կենտրոնական խաղում Շվեյցարիան Ռուբեն Վարգասի ու Յոհան Մանցամբիի գոլերի շնորհիվ հաղթեց Կանադային, որի կազմում թիմի միակ գնդակը խփեց Պրոմիս Դեյվիդը: Եվ Շվեյցարիան և թե Կանադան հաղթահարեցին խմբային փուլի արգելքը:

Տեսանյութը` այստեղ:

Սիեթլ, ԱՄՆ

Մարզադաշտ «Սիեթլ»

B խումբ, երրորդ տուր

Բոսնիա և Հերցեգովինա-Կատար` 3:1

Նախորդ «Մունդիալ»-ի հյուրընկալող երկիրը` Կատարը, այս առաջնությունում  խմբում միայն մեկ ոչ-ոքի գրանցեց: Վերջին տուրում Բոսնիան և Հերցեգովինան առավելության հասավ Կատարի նկատմամբ 3:1 հաշվով: Եվրոպացիների կազմում աչքի ընկան Կերիմ Ալաջբեգովիչը, Էրմին Մահմիչը և մեկ անգամ էլ ինքնագոլի հեղինակ դարձավ Մահմուդ Աբունադանը: Կատարի վերջին գոլն այս առաջնությունում խփեց Հասան Ալհայդոսը:

Մայամի, ԱՄՆ

Մարզադաշտ «Մայամի»

C խումբ, երրորդ տուր

Շոտլանդիա-Բրազիլիա` 0:3

Աշխարհի առաջնությունների ամենատիտղոսակիր թիմը` Բրազիլիան, ընթացիկ «Մունդիալ»-ի խմբային փուլն ավարտեց հաղթանակով` գերազանցելով Շոտլանդիային 0:3 հաշվով: Բրազիլացիների կազմում դուբլի հեղինակ դարձավ Վինիսիուս Ժունիորը և մեկ անգամ էլ աչքի ընկավ Մատեուշ Կունան: Մոտ 2,5 տարվա դադարից հետո ազգային հավաքականի կազմում հանդես եկավ Նեյմարը, որը փոխարինման դուրս եկավ 76-րդ րոպեին:

Տեսանյութը` այստեղ:

 

Ատլանտա, ԱՄՆ

Մարզադաշտ «Ատլանտա»

C խումբ, երրորդ տուր

Մարոկկո-Հայիթի`4:2

ԱԱ-ի խմբային փուլի գոլառատ հանդիպումներից մեկում Մարոկկոն 4:2 հաշվով գերազանցեց Հայիթիին: Մարոկկոյի կազմում աչքի ընկան Աշրաֆ Հակիմին, Իսմայել Սայբարին, Սուֆիան Ռահիմին և Ժեսիմ Յասինը: Հայիթիի երկու գոլերից մեկը սեփական դարպասն ուղարկեց Վիլսոն Իզիդորը և մեկ գոլ էլ հեղինակեց Յասին Բունուն:

Տեսանյութը` այստեղ:

Մեխիկո, Մեքսիկա

Մարզադաշտ «Մեխիկո»

A խումբ, երրորդ տուր

Չեխիա-Մեքսիկա`0:3

Աշխարհի այս առաջնությունում իր երրորդ հաղթանակը տոնեց հյուրընկալող երկրներից Մեքսիկան, որը վերջին տուրում երեք անպատասխան գնդակ ուղարկեց Չեխիայի դարպասը: Մեքսիկացիների կազմում աչքի ընկան Մատեո Չավեսը, Խուլիան Կինոնեսը և Ալվարո Ֆիդալգոն:

Տեսանյութը` այստեղ:                                                                       

Մոնտերեյ, ԱՄՆ

Մարզադաշտ «Մոնտերեյ»

A խումբ, երրորդ տուր

Հարավաֆրիկյան Հանրապետություն – Կորեա` 1:0

ՀԱՀ-ի կազմում 63-րդ րոպեին Տապելո Մասեկոյի խփած գոլը ոչ միայն հաղթանակ բերեց իր թիմին, այլ նաև ապահովեց ԱԱ-ի 1/32 եզրափակիչ դուրս գալը: Այս խմբից պայքարը չեն շարունակի Չեխիան ու Կորեան:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում