Սպորտ

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում

1 րոպեի ընթերցում

Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը սկսել է մրցելույթները փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

Հայաստանի կանանց ազգային հավաքականը Կոսովոյի Պեժա քաղաքում անցկացրեց իր առաջին հանդիպումը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում՝ մրցելով Կոսովոյի հավաքականի դեմ։ Հանդիպումն ավարտվեց Կոսովոյի հավաքականի հաղթանակով՝ 72:44 հաշվով։

Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետ խաղացողը դարձավ Օսաննա Տիրիթյանը, որը վաստակեց 10 միավոր և կատարեց 6 ռեբաունդ:

Հայաստանի կանանց ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 25-ին՝ մրցելով Անդորրայի հավաքականի դեմ։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում