Գյումրեցի կանայք ու աղջիկները ծաղիկներ ստացան քաղաքապետից ու զինվորներից

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, քաղաքապետ Սամվել Բալասանյանի անունից, քաղաքի տարբեր հատվածներում բացիկներ և ծաղիկներ նվիրվեցին կանանց ու աղջիկներին: Անակնկալ շնորհավորանքը հաճելի էր ու մի պահ մոռացնել էր տալիս հոգսերի ու խնդիրների մասին: «Այս հիասքանչ տոնը թող բերի առողջություն, երջանկություն և ժպիտ: Թող գարնանաբույր տոն լինի Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը»,-նշված էր քաղաքապետի շնորհավորական բացիկներում:

Ավելի ուշ գյումրեցի կանանց ու աղջիկներին անակնկալ էր կազմակերպել Գյումրու կայազորը. ծաղիկներ ու շնորհավորանք` այս անգամ զինվորներից: Օրվա ամենահուզական շնորհավորանքը հենց իրենցն էր` տանից հեռու ու իրենց մորը, քրոջն ու սիրելիին մտքում` շնորհավորում էին Կենտրոնական հրապարակում ու Ռիժկովի ճեմափողոցում հանդիպած կանանց ու աղջիկներին:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում