Ծովակի եւ Արեգունու անտառներում կիրականացվեն լրացման, փոխարինման եւ խնամքի աշխատանքներ

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովակ եւ Արեգունի համայնքներում նախորդ տարում «Կլիմա իստ» ծրագրով տնկված 33,2 հեկտար անտառներում այս տարի կիրականացվեն լրացման, փոխարինման, փխրեցման եւ ոռոգման աշխատանքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին ներկայացրեց «Կլիմա իստ պիլոտային ծրագիրը Հայաստանում» ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանը, նախորդ գարնանը Ծովակում տնկված 18,2 հեկտար անտառում կպչողականությունը նույն տարվա աշնան դիտարկման ժամանակ կազմել է մոտ 70 տոկոս, իսկ Արեգունիում տնկված 15 հեկտար անտառի մի մասում տունկի աշխատանքներն իրականացվել են աշնանը, որտեղ եւ կպչողականության դիտարկումը կանցկացվի 2016 թվականի գարնանը:

«Ծովակում տնկվել եւ խնամվել է 18500, Արեգունիում` 15 հազար հասուն տնկի: Այս գարնան ընթացքում երկու տեղերում էլ մեր կողմից կկատարվեն տնկիների լրացման, փոխարինման, փխրեցման, ոռոգման եւ խնամքի աշխատանքներ, իսկ աշնանը Ծովակի անտառները կհանձնենք համայնքային, Արեգունու անտառները`»Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարմանը: Հետեւելու ենք ծրագրի բոլոր բաղադրիչների իրականացմանը, յուրաքանչյուր տնկած ծառի կենսունակության ապահովմանը, հետագա աճին ու զարգացմանը»,-հավաստեց Արամ Տեր-Զաքարյանը: Ծրագրի տեխնիկական առաջադրանքի ղեկավարը տեղեկացրեց նաեւ, որ նախորդ տարում Ծոփաթաղում եւ Դարանակում իրականացվել են 25,8 հեկտար գիհու եւ կաղնու անտառների կոճղաշիվային վերականգնման աշխատանքներ, իսկ ծափաթաղում դաշտապաշտպան անտառաշերտ է ստեղծվել 1500 գծամետր երկարությամբ, ուր տնկվել է 1500 հատ բարդի եւ հացենի: «Առաջիկայում կհստակեցվի այն համայքների ցանկը, որտեղ մեր ծրագրի կողմից կնախատեսվեն անտառանտկման նոր աշխատանքներ, բայց այս տարի մենք մեր ուշադրությունը կսեւեռենք տնկված ծառերի խմամքին ու զարգացմանը»-հավելեց Արամ Տեր-Զաքարյանը:

Հայերեն

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս