Տարածաշրջանային

Մերձավոր Արեւելքում նկրտումները ձախողած Էրդողանը մեկնում է արեւմտյան Աֆրիկա

1 րոպեի ընթերցում

Մերձավոր Արեւելքում նկրտումները ձախողած   Էրդողանը մեկնում է արեւմտյան Աֆրիկա

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արեւելքում առաջատար երկիր դառնալու եւ սիրիական հակամարտության հարցում ձախողումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այժմ էլ հայացքը դարձրել է դեպի արեւմտյան Աֆրիկա:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Անատոլու»-ն հայտնում է, որ Էրդողանը փետրվարի 28-ից մարտի 3-ը մեկնում է շրջագայության Փղոսկրյան ափեր, Գանա, Նիգերիա եւ Գվինեա` այդ երկրների հետ երկկողմանի հարաբերությունները զարգացնելու եւ տարբեր ոլորտներում համաձայնություններ ստորագրելու համար:

Թուրքիայի նախագահն այդ շրջագայությամբ ցանկանում է զարգացնել հարաբերությունները Արեւմտյան Աֆրիկայի պետությունների տնտեսական միության (ECOWAS) անդամ հիշյալ 4 պետությունների հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում