Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է մեքսիկացիներին չգայթակղվել փողով եւ փառքով

1 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է մեքսիկացիներին չգայթակղվել փողով եւ փառքով

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը հորդորել Է մեքսիկացիներին՝ չենթարկվել այն գայթակղություններին, որոնք տանում են անկման եւ մեղանչումների: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Սուրբ Աթոռի հովվապետը քարուզով դիմել Է մի քանի հարյուր հազար մարդկանց, որոնք հավաքվել Էին Էկատեպեկայում՝ լատինամերիկյան երկրի մայրաքաղաքի ամենախտաբնակ եւ անբարեհաջող արվարձաններից մեկում: Գայթակղությունների թվում, որոնց «քրիստոնյան ամեն օր ենթարկվում Է», նա ներառել Է հարստությունը, սնափառությունը եւ գոռոզությունը:

Քահանայապետն առաջին առաքելական այցով Մեքսիկա Է ժամանել փետրվարի 12-ի երեկոյան՝ Հավանայի միջազգային օդանավակայանում Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի հետ պատմական հանդիպումից հետո: Իր քարոզներում Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետն արծարծել Է այն առավել սուր հիմնախնդիրները, որոնք ծառացած են արդի մեքսիկական հասարակության առջեւ, մասնավորապես, անհավասարությունն ու թմրավաճառությունը, եւ իշխանություններին հորդորել Է արժանի զարգացման հնարավորություն ընձեռել քաղաքացիներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` CNS

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում