Սպորտ

Հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն հանել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

1 րոպեի ընթերցում

 Հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն հանել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկացի Տոկիո Սեկսվալեն հանել է թեկնածությունը ՖԻՖԱ-ի նախագահի ընտրություններում, քանի որ չի ստացել Աֆրիկայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի աջակցությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աֆրիկյան ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CAF) պաշտոնական կայքի տեղեկատվության համաձայն, կազմակերպության գործադիր կոմիտեն որոշել էր պաշտպանել Ասիայի ֆուտբոլային կոնֆեդերացիայի նախագահ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ Խալիֆայի թեկնածությունը եւ խնդրել էր Սեկսվալեին հանել թեկնածությունը: Սեկսվալեն հայտարարել է, որ ցավում է Աֆրիկայի աջակցությունը չստանալու համար եւ հանել է թեկնածությունը:

Հիշեցնենք, որ եվրոպական երկրների ֆուտբոլային ֆեդերացիաները հայտարարել էին, որ կաջակցեն ՈւԵՖԱ-ի գլխավոր քարտուղար Ջանի Ինֆանտինոյին: Այս թեկնածուին սատարելու որոշում էր կայացրել նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Ցյուրիխում: Թեկնածուներն են նաեւ Հորդանանի արքայազն, ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ալի Ալ Հուսեյնը եւ ՖԻՖԱ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Ժերոմ Շամպանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում