Տարածաշրջանային

Ջո Բայդենը ժամանել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Ջո Բայդենը ժամանել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխախագահ Ջո Բայդենը աշխատանքային այցով հունվարի 21-ի երեկոյան ժամանել է Թուրքիա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Բայդենին օդանավակայանում դիմավորել են Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասը, Ստամբուլում ԱՄՆ հյուպատոս Հունթերը և Ստամբուլի փոխնահանգապետը:

ԱՄՆ փոխնախագահը մի շարք հանդիպումներ կունենա թուրք պաշտոնատար անձանց հետ: Քննարկվելիք կենտրոնական հարցերից է լինելու ահաբեկչության դեմ պայքարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում