Միջազգային

ԱՄՆ-ի կառավարությունը հավանություն Է տվել Իրաքի հետ գրեթե 2 մլրդ դոլարի ռազմական պարտավորագրին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի կառավարությունը հավանություն Է տվել Իրաքի հետ գրեթե 2 մլրդ դոլարի ռազմական պարտավորագրին

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի կառավարությունը հավանություն Է տվել Իրաքին լազերային ուղղորդմամբ ռումբերի, «օդ-օդ» դասի AIM-9M Sidewinder կառավարվող հրթիռների եւ այլ սպառազինությունների հնարավոր վաճառքին՝ իրաքյան ռազմաօդային ուժերի F-16 կործանիչների հանդերձման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 21-ին հաղորդել Է Reuters-ը:

Նրա տվյալներով՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության եւ անվտանգության գործակալությունը (DSCA) համապատասխան որոշման մասին ամերիկացի օրենսդիրներին տեղակացրել Է հունվարի 15-ին: Նրանք 30 օր ունեն գործարքին հավանություն տալու կամ այն չընդունելու համար, որը գնահատվում Է 1,95 մլրդ դոլար:

«Այդ պարտավորագրը Իրաքին թույլ կտա լիովին օգտագործել իր ինքնաթիռները, ապահովել օդաչուների պատրաստումը՝ ներկա եւ ապագա սպառնալիքների պայմաններում երկրի արդյունավետ պաշտպանությունն իրականացնելու համար»,- DSCA-ի հայտարարությունը մեջբերում Է Reuters-ը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում