Հունվարյան իրադարձություններով պայմանավորված ակտիվացել են թե հայկական, թե ադրբեջանական հաքերային խմբերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունվարյան իրադարձություններով պայմանավորված ակտիվացել են թե հայկական, թե ադրբեջանական հաքերային խմբերը: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Մոտենում է հունվարի 20-ը, իսկ դա նշանակում է, որ սպասվում է ադրբեջանցի հաքերների հարձակումներ հայկական կայքերի վրա: Սպասվում է մեծ հարձակում, չնայած, վերջին շրջանում նկատվում է, որ որոշ ադրբեջանական խմբեր պասիվացել են: Բավական լուրջ դեմքեր դուրս են եկել ասպարեզից անհայտ պատճառներով»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Ադրբեջանական հաքերների թիրախի տակ են բոլոր կայքերը: Փորձագետի տեղեկացմամբ` հարձակման են ենթարկվում բոլոր այն տեղեկատվական կայքերը, որոնք խոցելի տեղեր ունեն, ընդ որում, չեն տարանջատվում ոչ կարևարագույնները, այստեղ քանակն է կարևոր:

«Եթե դու կարողանում ես կոտրել 600 հատ թեկուզ ոչ նշանակալի կայք, միևնույն է, աղմուկն ապահովված է: Հիմնականում քանակի վրա են աշխատում: Դրանից բացի, այսօր տեղեկատվական դաշտում շատ դժվար է տարանջատել կարևորագույն և ոչ կարևորագույն տեղեկատվական կայքերը: Ամեն դեպքում, 2015 թվականի ընթացքում լուրջ հարձակումներ եղան տեղեկատվական կարևոր կայքերի վրա, որոնք շատ մտահոգիչ են: Հարձակումների միջոցով ապատեղեկատվություն է տարածվել»,-ասաց Սամվել Մարտիրոսյանն` ընդգծելով, որ հունվարին ակտիվ են նաև հայկական հաքերների խմբերը: Եթե 3-4 տարի առաջ ադրբեջանցիներն էին օրացույցով հայկական կայքերը կոտրում, ապա նույնն այժմ անում են նաև հայկական հաքերային խմբերը:

Անդրադառնալով հայկական կայքերի պաշտպանվածությունը` Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ պետական կայքերը հիմնականում պաշտպանված են: Աշխատանքներ պետք է տարվեն արցախյան կայքերի պաշտպանվածությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու ուղղությամբ:

«Շատ դեպքերում հայ հաքերները կոտրում են հայկական չպաշտպանված կայքերը և թողնում գրառում` խնդրելով բարձրացնել կայքերի անվտանգության մակարդակը: Ասածս այն է, որ չպետք է բավարարվել միայն լավ հիմքերի վրա կայք ստեղծելով, անհրաժեշտ է հետևողական լինել անվտագության հարցում»,-հավելեց փորձագետը:

Հայերեն

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ