Համացանցում նոր վիրուսներ են շրջանառվում. փորձագետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ինտերնետային գրագիտության պակաս կա: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսին նշեց տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Համակարգչային գրագիտությունը, որպես այդպիսին, մեր երկրում բացակայում է: Ջունգլիների օրենքն է գործում, ով ինչպես կարողանում է փրկվում է: Ոչ դպրոցական ծրագրերն են համապատասխանում ժամանակակից պահանջներին, ոչ էլ արդեն դպրոցն ավարտածներն ունեն կրթվելու հնարավորություն: Այս ամենից էլ բխում է անձնական տվյալների խոցելիության հարցը»,-ասաց փորձագետը։

Նրա խոսքով, միայն այն, որ Անձնական տվյալների պաշտպանության վարչությունը Հայաստանում ստեղծվել է 2015 թվականի աշնանը, իսկ ամբողջ աշխարհում նման կառույցները գործում են տարիներ շարունակ, խոսում է այն մասին, որ ոչ հասարակությունն է հարցին լուրջ ընդունում, ոչ էլ պետությունը»,-ասաց փորձագետը։ Սամվել Մարտիրոսյանի խոսքով, անձնական տվյալների պաշտպանության ոլորտում խնդիրները շատ են: Կարելի է գնալ փոստային բաժանմունք, հեռախոսահամարն ասելով, վճարել որևէ մեկի էլեկտրականության գումարն ու իմանալ հաշվիչի համարը: Դրանից հետո էլ «էլեկրտական ցանցեր» ընկերության կայքից այդ հաշվիչի ամբողջ պատմությունը ստանալ: «Սա բերում է նրան, այդ տվյալները կուտակելով կարելի է անձը կլոնավորել ու իր անունից ինչ-որ գործողություններ կատարել նրա անունից: Ցավոք, անձնական տվյալների պաշտպանության գիտակցումը դեռ մեզ մոտ բացակայում է: Երբ դրա մասին սկսում եմ խոսել, բոլորը հիմնականում ասում են` ինձնից ինչ ունեն գողանալու, ես ում եմ պետք»,-ասաց Սամվել Մարտիրոսյանը:

Անդրադառնալով սոցիալական ցանցերում առկա վիրուսներին` Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ դրանց տարածվելիությունը գնալով պակասում է, որովհետև օգտատերերը հասկացել են, որ ամեն անհասականալի նամակ չէ, որ պետք է բացել։

«Հայաստանում սկսել են տարածվել «կրիպտո վիրուսները», որոնք թափ են առել հատկապես 2015թ-ի կեսից։ Այդ «վիրուսն» ընկնում է համակարգչի մեջ ու գաղտնագրում ֆայլերը, հետո հակերներից ստանում եք նամակ, որ եթե կրկին ուզում եք բացել ձեր ֆայլը, ապա պետք է վճարել: Ու կախված ֆայլի կարևորությունից, տարբեր չափի գումար են պահանջում։ Այդ գումարը սկսած 200 դոլարից կարող է հասնել 3 հազար և ավելի ԱՄՆ դոլարի: Դրանք հիմնականում գալիս են էլեկտրոնային նամակների ձևով»,-ավելացրեց փորձագետը։

Հայերեն

Կոնգոյում էբոլա վիրուսով վարակման ավելի քան 450 դեպք է հաստատվել

Հանդիպում ԿԸՀ-ում՝ 14 պետության ընտրական մարմինների, օտարերկրյա ՀԿ-ների, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի համար պատրաստում է 70 միլիարդ եվրոյի օգնության փաթեթ

Մեծ Բրիտանիայի գլխավոր շտաբի պետը հայտարարել է երկրի մոտակայքում ռուսական ռազմական թռիչքների ավելացման մասին

Հունիսի 8-ի միջոցառումների անոնս

Հունիսի 7-ի միջոցառումների անոնս

Ֆինլանդիան հունիսի 6-ին մի քանի ժամով սահմանափակել է թռիչքները երկրի հարավ-արևելյան մասում

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ