Հռոմի Ֆրանցիսկոս պապի գիրք-հարցազրույցը 86 երկրներում լույս կտեսնի հունվարի 12-ին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապի «Աստված Ողորմածություն Է» գիրք-հարցազրույցը Իտալիայում եւ եւս 85 երկրներում լույս կտեսնի հունվարի 12-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Գիրքը, որում արծարծվում են հրատապ տարբեր թեմաներ ու խնդիրներ, ստեղծվել Է իտալացի վատիկանագետ լրագրող Անդրեա Տոռնիելիի հետ քահանայապետի զրույցների հիման վրա:
Ինչպես նշում Է La Stampa թերթը, որի համար գրում Է Տոռնիելին, հրատարակությունը Հռոմում կներկայացնի իտալացի հայտնի դերասան եւ ռեժիսոր Ռոբերտո Բենինին:
Ֆրանցիսկոս պապի առաջին գիրք-հարցազրույցի լույսընծայումը նվիրված Է Գթասիրության հերթական հոբելյանական (Սուրբ) տարվան, որի մեկնարկը քահանայապետը տվել Է դեկտեմբերի 8-ին՝ Վատիկանում կայացած հանդիսավոր պատարագի ընթացքում:
Արտահերթ Հոբելյան անցկացնելու որոշման մասին, որն ավարտվելու Է 2016 թվականի նոյեմբերի 20-ին, Ֆրանցիսկոս պապը հայտարարել Էր անցյալ տարվա մարտի 13-ին՝ իր քահանայապետության երկրորդ տարելիցին, հաղորել Է ՌԻԱ Նովոստին: