Տուլայում ավտոբուսի վթարից տուժած վերջին 4 վիրավորները կիրակի կժամանեն Հայաստան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուզլովսկի քաղաքի մոտ տեղի ունեցած Մոսկվա-Երևան երթուղու ուղևորատար ավտոբուսի վթարից տուժած վերջին վիրավորները կժամանեն Հայաստան դեկտեմբերի 27-ին: Այստեղ կշարունակվի նրանց վերականգնողական ապաքինումը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` լրագրողներին այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը: «Վթարից տուժած բոլոր հիվանդների բուժումը գտնվել է Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարների անմիջական հսկողության ներքո: Վիրավորների հարցը քննարկվել է ՌԴ նախարարի հետ, փոխնախարարների մակարդակով վերահսկվել նրանց ապաքինման ընթացքը: Վերջին վիրավորները, որ իրականում շատ բարդ վիրահատություններ տարան, իսկ նրանից մեկի անմիջապես կյանքին սպառնացո վտանգ կար, այս կիրակի կժամանեն Հայաստան»,- հայտնեց Մուրադյանը` հավելելով, որ այդ պատմության չարաբաստիկ էջը կարելի է փակված համարել:

Վթարից տուժած 4 ՀՀ քաղաքացիները, որ դեռ գտնվում են Ռուսաստանի Դաշնությունում, իրենց վերականգնողական բուժումն այստուհետ կստանան հայրենիքում:

Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանը պատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել 43 ՀՀ քաղաքացի:

Հայերեն English Русский

Քոբայրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը․ օգնության են հասել փրկարարները

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Նոա» ՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի կենտրոնի բացմանը

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում քննարկվել են կարգապահության, առկա խնդիրների լուծման ուղիների վերաբերյալ հարցեր

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը չորրորդ անընդմեջ հաղթանակը տոնեց Օլիմպիադայում

Հաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղել

Ինտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձի

Սիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայող

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների անոնս

Հորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները

Ոստիկանությունում կամ փրկարար ծառայությունում 10 տարի անընդմեջ ծառայած անձանց պարտադիր զինծառայության պարտականությունը կարող է համարվել իրացված