Միջազգային

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել Է Կառլոս Մեծի անվան Միջազգային մրցանակի դափնեկիր

2 րոպեի ընթերցում

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել Է Կառլոս Մեծի անվան Միջազգային մրցանակի դափնեկիր

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձել Է 2016 թվականի համար Կառլոս Մեծի անվան Միջազգային մրցանակի դափնեկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արեւմտագերմանական Ախեն քաղաքում հայտնել Է եվրոպական այդ պարգեւի տնօրենությունը:

Հիմնավորման մեջ ընդգծվում Է, որ ԵՄ-ն վերջին տարիներին բազմաթիվ ճգնաժամեր ու անհաջողություններ Է ունեցել: «Այդ ժամանակաշրջանում, երբ Եվրոպայի շատ քաղաքացիներ ճիշտ ճանապարհն են փնտրում, Հռոմի Ֆրանցիսկոս պապը նրանց հույսի ու ոգեշնչման ազդանշան Է ուղարկում»,-նշել Է տնօրենությունը: Հռոմի պապը «խղճի ձայնն Է», որը հիշեցնում Է, որ Եվրոպան պարտավոր Է պաշտպան կանգնել խաղաղությանը, մարդու հիմնական իրավունքներին, ժողովրդավարությանն ու համերաշխությանը:

Պլանավորվում Է, որ պարգեւը կհաձնվի հաջորդ տարի, բայց ոչ թե Ախենում, ինչպես սովորաբար լինում Է, այլ Հռոմում:

Մրցանակի դափնեկիրն ստանում Է պատվոգիր եւ մեդալ, որի երեսի կողմում պատկերված Է Կառլոս Մեծի դիմանկարը, իսկ դարձերեսին փորագրված են դափնեկրի վաստակները: Մինչեւ 2007 թվականը պարգեւի տերերն ստանում Էին նաեւ 5 հազար եվրո, բայց այնուհետեւ որոշում Է ընդունվել այդ փողերն ուղարկել Կառլոս Մեծի մրցանակային հիմնադրամ՝ երիտասարդների կարիքների համար:

Կառլոս Մեծի անվան Միջազգային մրցանակը հանձնվում Է 1950 թվականից: Ավելի վաղ դրա դափնեկիրներ են դարձել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Իսպանիայի Խուան Կառլոս Առաջին թագավորը, Մեծ Բրիտանիայի վարչապետներ Ուինսթոն Չերչիլը եւ Թոնի Բլերը, Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ պապը, Չեխիայի նախագահ Վացլավ Հավելը: Անցյալ տարի մրցանակին արժանացել Էր Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում