Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը առանձնազրույց են ունեցել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆ ՊՐԵՍ: Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը Շվեյցարիայի Բեռն քաղաքում առանձնազրույց են ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Հրապարակելով Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի լուսանկարը, ովքեր Մինսկի խմբի համանախագահների հետ նստած են թեյի սեղանի շուրջ, Ուորլիքը հետևյալ գրառումն է կատարել. «Մինչ մենք սպասում էինք, որ նախագահներ Սարգսյանն ու Ալիևը եզրափակեն իրենց առանձնազրույցը»:
Լուսանկարը՝ Ջեյմս Ուորլիքի թվիթերյան էջից: