Սեփական երկրի համար պիտանի մարդ լինելու ձգտումով. Սուրեն Սաֆարյանի «Նորամուտ»-ը

6 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նկարիչ Սուրեն Սաֆարյանը, չնայած երիտասարդ տարիքին, հասցրել է ցուցահանդեսներ ունենալ Հայաստանում և տարբեր երկրներում: 32-ամյա արվեստագետի աշխատանքները հնարավոր է գտնել հայաստանյան և արտասահմանյան տարբեր մասնավոր հավաքածուներում, ինչպես նաև Հայաստանի ազգային պատկերասրահում: Բազմագույն արվեստանոցում նկարների իսկական հրավառություն էր. Հայաստանի նկարիչների միության անդամին բացահայտելու նպատակով «Արմենպրես»-ն այցելեց նրա արվեստանոց` ներկայացնելու Սուրեն Սաֆարյանի «Նորամուտ»-ը:

Ծնվել եմ արվեստագետների ընտանիքում

Ծնվել եմ Երևանում 1983 թվականին, արվեստագետի ընտանիքում: Պապիկիս հայրը` վաստակավոր նկարիչ Սարգիս Սաֆարյանը, «Հայֆիլմ» ստուդիայի հիմնադիրներից էր, առաջին հնչյունային ֆիլմի` «Պեպո»-ի նկարիչ-ձևավորողը: Պապս` Սուրեն Սաֆարյանը, Հայաստանի ժողովրդական նկարիչ է եղել, երկար տարիներ նախագահել է Հայաստանի նկարիչների միությունը: Հայրս` Արմեն Սաֆարյանը, տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահն է:

Նկարել եմ մանկուց, ինչպես բոլոր երեխաները

Իմ ընտրությունը շատ հանկարծակի եղավ, ի սկզբանե չէի որոշել դառնալ նկարիչ: Պարզապես արվեստագետների միջավայրում եմ ծնվել: Մեր շենքում` Կիևյան 24-ում, 1958 թվականից բնակարաններ են տրվել հայ արվեստագետներին: Շատ անվանի նկարիչներ այդ շենքում են ապրել, ստեղծագործել: Մեր բակից է եղել Գրիգոր Խանջյանը, Էդվարդ Իսաբեկյանը, Անատոլի Պապյանը և այդպես կարող եմ ցուցակը շարունակել: Այդ միջավայրում մեծանալով սերը դեպի նկարչություն պարզապես չէր կարող չլինել:

Պիտանի մարդ` Հայաստանի համար

2000 թվականին ընդունվեցի Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա` գեղանկարի բաժին, ավարտելով սկսեցի բուռն աշխատել:

Ակադեմիայում սկզբից սովորել եմ Մկրտիչ Սեդրակյանի, երրորդ կուրսից` Փարավոն Միրզոյանի արվեստանոցում:

Մկրտիչ Սեդրակյանը եղել է իմ պապիկի ընկերը, միասին սովորել են Թերլեմեզյանի ուսումնարանում, պատերազմ գնացել: Ես պապիս չեմ հիշում, նրա հասակակիցների հետ շփվելով` շատ պետքական խորհուրդներ եմ ստացել: Առաջնայինն այն չի եղել, որ պետք է լավ նկարիչ լինեմ, առաջնայինը պիտանի մարդ դառնալն է Հայաստանի Հանրապետության համար: Ի դեպ, կինս նույնպես արվեստի մարդ է, սովորել ենք նույն բուհում, արվեստաբան է և իմ նկարների քննադատն ու խորհրդատուն:

Դժվար է լինել նկարիչ

Շատ դժվար է այսօրվա պայմաններում լինել նկարիչ, ստեղծագործել: Արվեստագետ մարդը, ցավոք, տարված է հացի խնդիրը հոգալով, բայց նա պետք է նաև նկարչական պարագաներ գնի և կարողանա ստեղծագործել: Դրա համար պետական աջակցությունը շատ կարևոր է: Արվեստագետները նաև խնդիր ունեն մարքեթինգի առումով. նկարիչն ի զորու չէ և’ նկարել, և’ իր ստեղծագործություննները վաճառել, պրոֆեսիոնալ թիմ պետք է աշխատի և այդ ժամանակ կլինի արդյունք, արդյունք, որ տեսնում ենք արտերկրում: Ճիշտ է, նույն դժվարություններն ամեն տեղ են, բայց կան երկրներ, որտեղ նկարչին շատ մեծ տեղ են տալիս:

Արվեստանոցի մասին

Այն ստացել է պապս, այնուհետև այստեղ աշխատել է հայրս. բազմաթիվ տիկնիկներ, դեկորացիաներ են ստեղծվել, ես էլ մի շարք տիկնիկային ներկայացումների նկարիչ-ձևավորող եմ եղել:

Չեմ հաշվել, թե որքան նկար կա այստեղ, երևի 200-ից ավելի են, պապիկի աշխատանքներից էլ են պահվում, բայց հիմնականում իմ աշխատանքներն են:

Հուզական ապրումներ

Ամեն ինչ հետաքրքրում է ինձ, ամեն նկար սկսելուց ինչ-որ հուզական ապրումներ ես ունենում: Ես հիմա շատ նատյուրմորտներ, բնանկարներ, ֆիգուրատիվ կոմպոզիցիաներ եմ ստեղծում:

Անհատական ցուցահանդեսներ

Անհատական ցուցահանդեսներ ունեցել եմ, առաջինը 2006 թվականին գեղարվեստի պետական ակադեմիայում, դեռ չէի ավարտել բուհը: Մի շարք խմբակային ցուցահանդեսների եմ մասնակցել թե Հայաստանում, թե արտերկրում, օրինակ` մասնակցել եմ Չինաստանի Պեկինի երրորդ միջազգային բիենալեին, Մոսկվայի միջազգային արվեստի երրորդ ցուցահանդեսին , ցուցահանդեսներ եմ ունեցել Գերմանիայում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Սլովենիայում, Հունգարիայում:

Բազմաթիվ մրցանակներ ունեցող նկարիչը պարգևներին հատուկ նշանակություն չի տալիս

Ես հատուկ տեղ պարգևներին չեմ տալիս: Դու չես աշխատում, որ պարգև ստանաս կամ դիպլոմ, ուշադրություն է, որն իհարկե հաճելի է, և հաճելի հենց այդ պահին:

«Արմենպրես» լրատվական գործակալությունը հանրության դատին է հանձնում նոր՝ «Նորամուտ»խորագրով շարքը: Շարքի նպատակն է հանրությանը ներկայացնել մեր տաղանդավորև ստեղծագործող երիտասարդ դերասաններին, ռեժիսորներին, բեմադրիչներին, նկարիչներին,երաժիշտներին և այլն, պատմել, թե ինչով են նրանք ապրում, ինչ հետաքրքրություններ ունեն, ինչ խնդիրների են բախվում ստեղծագործելիս և աշխարհը փոխելու ինչ ծրագրեր ունեն:

Հեղինակ` Ռոզա Գրիգորյան

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

Հայերեն English

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում