Արամ Ոսկանյանը կգլխավորի ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արամ Ոսկանյանը նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Արամ Ոսկանյանը 11 հանդիպում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի կազմում: Որպես մարզիչ՝ Ոսկանյանը գլխավորել է «Միկան», իսկ մինչև վերջերս «Բանանցի» գլխավոր մարզիչն էր:

Ոսկանյանի օգնականը Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում կլինի Մանուկ Սարգսյանը:

Հայերեն English Русский