Արայիկ Հարությունյանի մոտ քննարկվել է մկնանման կրծողների դեմ պայքարիհարցը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 18-ին խորհրդակցություն է հրավիրել՝ գյուղատնտեսությունում մկնանման կրծողների դեմ պայքարին վերաբերող հարցեր քննարկելու նպատակով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը և շրջվարչակազմերի ղեկավարները ներկայացրել են ընթացիկ իրավիճակը՝ այն համարելով մտահոգիչ: Նրանց խոսքով, բարենպաստ պայմանների պատճառով մկնանման կրծողները լայն տարածում են գտել հատկապես հացահատիկային դաշտերում, որոնք կարող են զգալիորեն վնասել հաջորդ տարվա բերքը:

Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ հանրապետությունում առկա են մկնանման կրծողների դեմ պայքարի բավարար քանակի միջոցներ, և նախարարությունը ցուցաբերում է անհրաժեշտ աջակցություն պայքարի միջոցառումներին: Արամ Մխոյանը ներկայացրել է նաև որոշ մանրամասներ աշնանացանի աշխատանքների ընթացքի վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ շուրջ 39,500 հեկտար հերկված տարածքից արդեն մոտ 27,0000 հեկտարում ցանքս է կատարվել:

Վարչապետը խիստ կարևորել է ժամանակին և արդյունավետ միջոցներ ձեռնարկելու նշանակությունը, որն ուղղված կլինի մկնանման կրծողների վերացմանը և հետագա տարածման կանխմանը: Արայիկ Հարությունյանը տվել է համապատասխան հանձնարարականներ խորհրդակցության մասնակիցներին՝ վնասատուների դեմ պայքարի և աշնանացանի աշխատանքների պատշաճ կազմակերպման վերաբերյալ:

Հայերեն

Փրկարարները մարել են Միկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում բռնկված հրդեհը

Պուտինը Ռուսաստանի տնտեսությունը կայուն է անվանել՝ չնայած վառելիքային ճգնաժամին

Տեղի է ունեցել հրամանատարաշտաբային ինստիտուտի ուսումնական տարվա ավարտական միջոցառումը

Հուլիսի 23-ի միջոցառումների անոնս

Իրանը հերքել է Քոլանգ լեռան տարածքում միջուկային օբյեկտի առկայությունը

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Դատարան է հանձնվել ԱԺ ընտրությունների ընթացքում «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու վերաբերյալ քրեական վարույթի նյութը

Սոֆիայի համալսարանը պատրաստ է օգնել արտերկրում գործող բուլղարական կիրակնօրյա դպրոցներին. BTA

Իրանը հայտնել է ամերիկյան նոր գրոհի մասին. տարածաշրջանի երկրներում ևս գործողությունները շարունակվում են

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատում և Աշտարակում կառուցվող դպրոցների շինարարական աշխատանքներին