Կառավարությունն առաջարկում է երեք մարզում իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը նախատեսում է Հայաստանի երեք մարզում իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր: Խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնեց, որ նախագծով առաջարկվում է համայնքների խոշորացման պիլոտային ծրագիրն իրականացնել Լոռու, Տավուշի և Սյունիքի մարզերում: Լոռու մարզում առաջարկվում է համայնքն անվանել Թումանյան, որի ներքո կմիավորվեն Թումանյան քաղաքը, Մարց, Քարինջ, Լորուտ, Շամուտ, Աթան, Ահնիձոր, Քոբեր կայարանի գյուղերը:

Առաջարկվում է Սյունիքի մարզում համայնքն անվանել Տաթև, որի ներքո կմիավորվեն Շինուհայր, Տաթև, Հալիձոր, Հարժին, Սվարանց, Խոտ, Տանձատափ, Քաշունի գյուղերը: Տավուշի մարզում համայնքը կանվանվի Դիլիջան, որի ներքո կմիավորվեն Դիլիջան քաղաքը, Հաղարծին, Թեղուտ, Գոշ, Աղավնավանք, Հովք, Խաչարձակ, Ճերմակավան, Գեղատափ գյուղերը:

«Սույն թվականի մայիսի 17-ին Լոռու մարզի Թումանյան, Սյունիքի մարզի Տաթև, Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական հանրաքվեներ փնջերում ընդգրկված համայնքների միավորման հարցով, որոնց արդյունքները թույլ են տալիս ենթադրել, որ համայնքների խոշորացման գործընթացին անհրաժեշտ է ապահովել շարունակականություն, մասնավորապես, մշակել կիրարկումն ապահովող իրավական ակտերի նախագծեր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Տերտերյանը:

Հիմնական զեկուցողը նշեց, որ նախատեսվում է երեք մարզում իրականացնել համայնքների խոշորացման պիլոտային ծրագիր՝ հասկանալու համար, թե որքանով է արդյունավետ գործելու ծրագիրը, որից հետո այն կտարածվի նաև մյուս մարզերի վրա:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում