«Հայաստան» հիմնադրամը հիմնանորոգում է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամի ԱՄՆ արևելյան ափի տեղական մարմնի հովանավորությամբ իրականացվում է Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցի լայնածավալ հիմնանորոգումը եւ արդիականացումը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից, հիմնովին վերանորոգվում են 1973թ-ին կառուցված շենքի երեք մասնաշենքերը (4958 քմ): Հիմնանորոգման աշխատանքներն ընդգրկում են շենքի վերահատակագծում, ուժեղացում, էվակուացիոն աստիճանների կառուցում, ինչպես նաեւ հարկի ավելացում կենտրոնական մուտքի հատվածում:

Նորոգվել են աստիճանները, փոխվել են դռներն ու պատուհանները, ջեռուցման, էլեկտրամատակարարման, ջրամատակարարման եւ կոյուղու համակարգերը, տեղադրվել են օդափոխության եւ գհակահրդեհային ջրային համակարգեր, ընթացքի մեջ է հակահրդեհային ազդանշնային եւ տեսահսկողության համակարգերի տեղադրումը եւ նոր տանիքի կառուցումը: Թեքահարթակների կառուցումն ու վերելակի տեղադրումը ոչ միայն հնարավորություն կտան հենաշարժողական խնդիրներ ունեցողներին ուսանել այստեղ, այլեւ կդյուրացնեն սաների տեղաշարժը կրթօջախի ներսում: Իսկ նոր կառուցվող բեմահարթակը ժամանակակից որակ կհաղորդի համերգասրահին:

Վերանորոգումից անմասն չի մնա նաեւ շենքի ներքին բակը. կարդիականացվի լուսավորությունը, կտեղադրվեն տաղավարներ ու նստարաններ, ինչը դպրոցի շրջակայքը հարմարավետ ու գեղեցիկ դարձնելուց բացի, առավել գրավիչ պայմաններ կստեղծի ուսման եւ ժամանցի համար:

Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հարապետության դեսպանությունն էլ իր ներդրումն է ունեցել ծրագրում` 10.000 ԱՄՆ դոլար արժողությամբ երաժշտական գործիքներ նվիրաբերելով մասնագիտական դպրոցին:

Նախորդ տարիներին Հիմնադրամը տարբեր ծրագրերով աջակցել է այս կրթօջախին: 2011թ-ին Հիմնադրամի Շվեյցարիայի տեղական մարմնի հովանավորությամբ հիմնվել է աուդիո-վիզուալ լաբորատորիա` անհրաժեշտ սարքավորումներով, ձայնադարանով ու երաժշտական գործիքներով: Վերանորոգումից հետո մասնագիտական այս սենյակը կգործի արդիականացված պայմաններում: 2012թ.-ին էլ Հիմնադրամի Ավստրալիայի տեղական մարմինն աջակցել է դպրոցի կահավորմանը:

2014թ.-ին կրթօջախը հանդիսավորությամբ տոնեց հիմնադրման 75-ամյակը: 1939թ. հիմնված դպրոցում այսօր ուսանում է ավելի քան 600 աշակերտ, ովքեր հանրակրթականին զուգահեռ բարձրակարգ երաժշտական կրթություն են ստանում դպրոցում: Մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը հարուստ ավանդույթներով այս կրթօջախն անվանել է երաժիշտների դարբնոց: Դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանի խոսքով, տասնամյակներ շարունակ իրենց սաները մասնակցում են ազգային ու միջազգային մրցույթներին, շատերն էլ հաջողությամբ հանդես են գալիս համաշխարհային բեմերից: Պատահական չէ, որ դպրոցում գործող սիմֆոնիկ եւ փողային նվագախմբերին, ջութակահարների անսամբլին, երգչախմբին համալրելու է եկել ջազ-բենդը: Տնօրենը հպարտությամբ նշում է, որ դպրոցի հիմնը հեղինակել է դպրոցի սան Ալեքսանդր Հարությունյանը:

Հայերեն English

ԿԸՀ֊ն մեկ ընտրատեղամասում ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու դիմում է ստացել

Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը

Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ

Նոր բացահայտումներ, խուզարկություններ և ձերբակալություններ են սպասվում ընտրական հանցագործությունների գործերով․ ՀԿԿ նախագահ

«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը

Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել

ԿԸՀ-ն ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակի հունիսի 14-ին․ մի շարք տեղամասերում վերահաշվարկ է իրականացվում․ ԿԸՀ նախագահ

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը

Նոր Սահմանադրության տեքստը դեռևս վերջնական տեսքի չի բերվել. Սրբուհի Գալյան

ԿԸՀ նախագահի ճեպազրույցը