Արամ Ա-ն մասնակցել է 1915-ի քաղդեացի նահատակների հիշատակի արարողությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա կաթողիկոսը քաղդեացիների Բեյրութի առաջնորդ Միշել Քասրաժիի կողմից հրավիրված էր ներկա գտնվելու 1915թ.-ի քաղդեացի նահատակներին նվիրված եկեղեցական արարողությանը: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից:

Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան Թուրքիայի կառավարության կողմից ծրագրված ու գործադրված Հայոց ցեղասպանությանն առընթեր, նաև ցեղասպանության են ենթարկվել քաղդեական ու ասորական մշակույթներին հետևող եկեղեցիների զավակները, որոնց զոհերի թիվը հասնում է շուրջ կես միլիոնի: Արարողության ընթացքում Քարսարժի եպիսկոպոսը, ինչպես նաև խոսք առնող բոլոր եկեղեցականները նշել են Հայոց ցեղասպանության մասին և անդրադարձել հայ ժողովրդի առաջատար դերակատարությանն Օսմայան Թուրքիայի կողմից գործադրված ցեղասպանությունը լուսարձակի տակ բերելուն և արդարության պահանջին:

Արամ Ա-ի արաբերեն իր խոսքն ընթերցել է կաթողիկոսարանի միջեկեղեցական բաժնի վարիչ Գերպ. Տ. Հուսիկ Ծ. Վրդ. Մարտիրոսյանը: «Նահատակն այն անձն է, որ իր արյունն է թափում իր հավատքի և իր քրիստոնեական արժեքների ու սկզբունքների համար՝ հավատարիմ մնալով Քրիստոսի ուսուցումներին»,- նշվել է խոսքում: Նաև անդրադարձ է կատարվել հայ և քաղդեական եկեղեցիների միջև եղբայրական հին կապերին, ինչպես նաև Իրաքի և Սիրիայի այսօրվա վիճակին և քրիստոնյաների կրած նեղություններին այդ շրջանակներում:

Եկեղեցական արարողության ավարտին Վեհափառ Հայրապետը կատարել է քաղդեացի նահատակներին նվիրված հատուկ սրբապատկերի օծման արարողություն:

Հայերեն English

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո