Հասարակական

Հայաստանում մեկնարկում են Ռուսական խոսքի 8-րդ օրերը

2 րոպեի ընթերցում

Հայաստանում մեկնարկում են Ռուսական խոսքի 8-րդ օրերը

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մեկնարկում են Ռուսական խոսքի 8-րդ օրերը, որոնց շրջանակում հանրապետության 4 քաղաքներում կիրականացվի 39 միջոցառում: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց Երևանում Կրթության և գիտության ռուսական կենտրոնի տնօրեն Մարկ Կալինինը:

«Ռուսաց լեզվի օրերին մասնակցում են ռուսաստանյան առաջատար հինգ համալսարանների ներկայացուցիչներ, ովքեր միջոցառումներին կմասնակցեն անմիջապես Հայաստանում, ինչպես նաև հեռահար՝ կիրառելով ժամանակակից տեխնոլոգիաները: Ընդհանուր առմամբ, այս շաբաթվա ընթացքում Հայաստանի դպրոցներում և համալսարաններում կիրականացվի 39 միջոցառում»,- տեղեկացրեց Մարկ Կալինինը:

Ռուսական խոսքի 8-րդ օրերի շրջանակում Հայաստան կժամանեն ռուսաստանցի պատմատմաբաններ, մշակութաբաններ, լեզբվաբաններ, գրականագետներ, ռուսաց լեզվի դասախոսներ, ինչպես նաև ռուսերենը որպես օտար լեզու դասավանդող մասնագետներ:

«Իրականացնելով Ռուսական խոսքի 8-րդ օրերը` մեք տեսնում ենք հետաքրքրության աճ. մեր կենտրոնն սկսել է ավելի շատ առաջարկներ ստանալ դպրոցներից` համատեղ միջոցառումների իրականացման վերաբերյալ։ Նաև ցանկանում են նշել, որ կազմակերպությունների տնօրեններն առավել շատ են սկսել գնահատել ռուսաց լեզվի տիրապետումն իրենց աշխատակիցների կողմից և հետաքրքրված են, որպեսզի իրենց աշխատակիցներն անցնեն մեր կենտրոնի կողմից իրականացվող ռուսաց լեզվի դասընթացները»,- հայտնեց Մարկ Կալինինը։

Ռուսական խոսքի 8-րդ օրերի շրջանակներում Հայաստան ժամանած պատվիրակության ներկայացուցիչներից Իրինա Պրիորովան, ով առաջին անգամ չէ, որ այցելում է Հայաստան, նշեց, որ անչափ հաճելի է, երբ հայաստանյան մարզերի ռուսաց լեզվի դասախոսները գրագետ են խոսում, ինչը նույնիսկ կարող է օրինակ ծառայել շատ ռուսաստանցի ուսուցիչների համար:

Այս օրերի ընթացքում Հայաստանում կանցկացվի ռուսաց լեզվի դասավանդման ժամանակակից մեթոդներին նվիրված գիտաժողով, որին կմասնակցեն դասախոսներ, ուսանողներ Հայաստանից և Ռուսաստանից: Արտագնա դասախոսություններ տեղի կունենան Երևանում, Նոր Հաճն, Մասիս և Ապարան քաղաքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում