Սուրբ պատարագ մատուցվեց Թուրքիային սահմանակից Աղին համայնքնում

4 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի Անիի տարածաշրջանի Աղին համայնքի «Սուրբ Հակոբ» եկեղեցում հոկտեմբերի 17-ին, Շիրակի թեմի առաջնորդի ձեռամբ, մատուցվեց սուրբ պատարագ:

Համայնքը, որը սահմանակից է Թուրքիային, հիմնադրվել է 1872 թվականին, բայց, քանի որ կառուցվել է Ախուրյանի ջրամբարը, 1990 թվականից գյուղը մասամբ տեղափոխվել է նոր կառուցված ավան, որի հետևանքով գյուղն այսօր էլ բաժանված է 4 մասի:

Գյուղի բնակիչները գաղթել են արևմտյան Հայաստանից հիմնականում՝ Ղարսից, Մուշից և Աղին գյուղաքաղաքից: 1918 թվականի մայիսին, թուրքերը երկաթուղով շարժվում են դեպի Սարդարապատ, ճանապարհին մտնում Աղին: Գյուղաբնակներից շատերը հասցնում են թաքնվել, մի մասն էլ՝ մտածելով, որ թուրքերից վտանգ չի սպասվում, մնում է գյուղում: Թուրքերը հավաքում ու գյուղի Վանքի-ձոր կոչվող հատվածում կոտորում են գյուղի տղամարդկանց ու երիտասարդներին:

Երբ 1919 թվականին գյուղի բնակիչները վերադառնում են, թաղում են սպանված համագյուղացիների մարմինները: Գյուղաբնակների վկայությամբ՝ այսօր էլ այդ տարածքում պահպանվում են թուրքական պարկուճները՝ հիշեցնելով ողբերգության մասին:

«Սուրբ Հակոբ» եկեղեցին գտնվում է Աղինի հին հատվածում: 1870 ականներին կառուցված եկեղեցին թեև կանգուն է, բայց ունի վերականգնման խնդիր: Եկեղեցին նաև թուրքական հարձակումների խոսուն վկան է. մինչ օրս եկեղեցու վրա պահպանված են թուրքական փամփուշտների հետքերը:

Ի սկզբանե «Սուրբ Հակոբ» բազիլիկ եկեղեցին ունեցել է զանգակատուն, սակայն տարիների ընթացքում այն խոնարհվել է: Խորհրդային տարիներին ծառայել է, որպես պահեստ:

Այսօր եկեղեցին մաքուր ու որոշ չափով տեսքի է բերված, բայց ինչպես «Արմենպրես»-ին հույս հայտնեց Անիի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը, ուշ թե շուտ կգնվի մեկը, ով հանձն կառնի եկեղեցին վերականգնելու սուրբ գործը:

«Հատկապես սահմանային գոտում գտնվող գյուղերում անչափ կարևոր է առաքելական եկեղեցու առկայությունը: Տոնական օրերին պատարագներ են մատուցվում, սակայն այդ ամենը քիչ է: Հատկապես արևածագին, երբ տարածվում է սահմանի այն կողմից՝Քինաքից եկող մոլլայի ձայնը, մեծ է ցանկությունը, որ այստեղ էլ հնչեն եկեղեցու զանգերն ու աղոթքն առ Աստված հնչի»,-նշեց Տեր Հուսիկ քահանա Գրիգորյանը:

Հային՝ հայ պահողն իր հավտքն է ու իր եկեղեցին, սակայն, հայ կարող է կոչվել այն մարդն, ով հոգեպես տկար չէ, այցելում է եկեղեցի և մկրտված է: Երեխաներին մկրտելու ու իրենց հայրենի գյուղի եկեղեցին շենացնելու պատգամ հղեց թեմակալ առաջնորդը:

«Ընտրությունը ձերն է: Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ հայկական գյուղերում երեխաները չեն մկրտվում՝ ծնողների անտարբերության ու անմտության պատճառով: Պետք է հասկանաք, որ եթե քրիստոնյա եք՝ ուրեմն պետք է զավակներին մկրտեք, զավակներին պետք է ամուսնացնեք եկեղեցում, իսկ ննջեցյալը պետք հողին հանձնվի քահանայի աղոթքով: Պետք է վերջապես հասկանալ, որ մկրտությունը քեֆ ու ուրախության հետ կապված չէ: Եթե ձեր երեխաները մկրտված չեն, զավակները եկեղեցով չեն ամուսնանում, այլևս անիմաստ է եկեղեցու վերականգնման մասին խոսելը »,-իր թեմակալ խոսքով Միքայել սրբազանը դիմեց աղինցիներին, իսկ արդյունքն անսպասելի էր՝ պատարագից հետո, եկեղեցում, 16 աղինցի մկրտվեց՝ արժանանանալով քրիստոնյա կոչվելու պատվին՝ անդամագրվելով որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ:

Արմենուհի Մխոյան

Հայերեն

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների, ներկրումը

Մանկական վիրաբույժ Բելլա Թադևոսյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակի» հուշամեդալով

Առևտրի հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտնել է, որ Բրյուսելը հանդես չի գա որպես միջնորդ ԱՄՆ-ի և Կանադայի միջև

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող 5-րդ հողատարածքը

Հայաստանի զարգացող ՏՏ ոլորտը կարող է կարևոր դեր ունենալ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի թվային բաղադրիչի ձևավորման և իրականացման գործում

«Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

Մոլդովայի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են եվրաինտեգրման գործընթացը և տարբեր ոլորտներում համատեղ նախագծերը․ Moldpres

ԵՄ-ն Լայպցիգում ԱԹՍ-ի անհաջող հարձակման դեպքի առիթով կանչել է ՌԴ դեսպանին

Երևանի քաղաքապետարանը Երևանի շուրջ 1000 երեխաների համար սկսում է նոր՝ «STEAM» արտադասարանական ծրագիրը

Սեպտեմբերի 3-ի միջոցառումների անոնս