Միջազգային

Սիրիական ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Հոմսում

2 րոպեի ընթերցում

Սիրիական ուժերը լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Հոմսում

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակը և ազգային պաշտպանական ջոկատները լայնածավալ ռազմական գործողություններ են սկսել Հոմսում: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը` վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, Սիրիայի զինված ուժերի ղեկավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ կառավարական ուժերը հարձակումներ են իրականացրել Հոմսի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում, որոնց արդյունքում ալ Խալիդիա և Դար ալ Քաբիր բնակելի շրջաններն ազատագրվել են: Վերոնշյալ շրջաններում գործում են «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման մեծ թվով ահաբեկիչներ: Տեղեկություններ կան, որ «Ջաբհա ան Նուսրա»-ի 50-ից ավելի ահաբեկիչներ են սպանվել:

«Ալ Մայադին» գործակալության տեղեկացմամբ, Թեյր Մաալա բնակավայրում ավելի քան 20 ահաբեկիչ են ոչնչացվել: Հարձակումների են ենթարկվում նաև ալ Հաջար և ալ Ղանտու և Քեյսին շրջանները:

Սիրիական ՍԱՆԱ գործակալության փոխանցմամբ, «Ջաբհա ան Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունը հոկտեմբերի 15-ի վաղ առավոտյան խաղաղ բնակիչների սպանություններ է իրականացրել Հոմսի հյուսիսում գտնվող Թիրմաալա հրապարակում` նպատակ ունենալով սիրիական բանակին և ռուսական օդուժին մեղադրել բնակիչների դեմ հարձակումներ իրականացնելու մեջ:

Ռազմական աղբյուրների տեղեկացմամբ, Սիրիայի åաշտպանության նախարարությունը հաստատել է, որ սիրիական բանակը և ռուսական օդուժը հարձակումներ չեն իրականացրել այդ շջանում: Կատարվածի պատասխանատվությունը կրում են «Ջաբհա ան-Նուսրա» խմբավորումը և նրա դաշնակից ահաբեկիչները:

Սիրիական բանակն ավելի քան չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով, սիրիական հակամարտության ընթացքում զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում