Ծխելու հետևանքով տարեկան 1000 տղամարդու մոտ թոքի քաղցկեղ է հայտնաբերվում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում 16 և բարձր տարեկան տղամարդկանց 50 տոկոսը ծխախոտ է օգտագործում, կանանց ՝ 3-4 տոկոսը:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ծխախոտի դեմ պայքարի ազգային օրը լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ առողջապահության նախարարության Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը: «Ծխախոտը կարևորագույն ռիսկի գործոն է ոչ վարակիչ հիվանդությունների համար, որի հետևանքով հանրապետությունում սրտանոթային, շնչառական համակարգի ու քաղցկեղային հիվանդությունների, իսկ թոքի քաղցկեղի 80-85 տոկոսը պայմանավորված է ծխախոտի երկարատև՝ 15 տարի և ավելի, օգտագործմամբ: Հայաստանում տարեկան թոքի քաղցկեղի 1000 դեպքից ավելի է արձանագրվում տղամարդկանց մոտ, իսկ կանանց մոտ այդ թիվը հասնում է 150-180-ի, ինչը պայմանավորված է ծխախոտ օգտագործելով»,- նշեց նա :

Վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին տասը տարվա ընթացքում տղամարդկանց շրջանում գրանցվել է ծխախոտի օգտագործման նվազման միտում: Եթե 1999թ. ծխախոտ օգտագործում էր տղամարդկանց 64 տոկոսը, ապա այսօր` 50 տոկոսը: Կանանց մոտ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևանի և գյուղական համայնքներում բնակվող կանաց շրջանում. Երևանի կանանց տարիքային որոշ խմբերի մինչև 7-8 տոկոսը ծխող է:

Բազարչյանի փոխանցմամբ` վիճակագրությունը համեմատաբր հուսադրող է դեռահասների շրջանում: Հայաստանում հիմնականում ռիսկային են 15 տարեկանները: Դեռահաս տղաների 6 տոկոսն է ծխախոտ օգտագործում, իսկ աղջիկների՝ մոտ 1 տոկոսը։ «Մեր երեխաները բավականին երկար են մնում ծնողի հսկողության տակ: Ծխախոտ սկսում են օգտագործել 18-ից հետո` ինստիտուտ ընդունվելիս կամ բանակ ծառայության գնալիս, երբ դուրս են գալիս ծնողի վերահսկողությունից»,- բացատրեց Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրենը:

ԱՆ աշխատակցի հավաստմամբ` Հայաստանում իրականացվում են համապետական ազգային հետազոտություններ, որոնց նպատակն է պարզել ծխախոտի օգտագործման տարածվածությունը: Այս տարվա վիճակագրության արդյունքները կհայտարարվեն 2016 թվականի սկզբին:

ՀՀ կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ հոկտեմբերի 12-ը Հայաստանում նշվում է որպես ծխախոտի դեմ պայքարի ազգային օր: ՀՀ 2004 թվականի հոկտեմբերի 12-ին միացել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Ծխախոտի դեմ պայքարի մասին» շրջանակային կոնվենցիային, որը նպատակ ունի ներկա և ապագա սերունդներին պաշտպանել մարդկանց առողջության համար ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության քայքայիչ հետևանքներից:

Հայերեն

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ճարտարապետական ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը