Խճանկար

Հազվագյուտ լսնափետուր փասիան են ցուցադրել տեսանյութում

1 րոպեի ընթերցում

Հազվագյուտ լսնափետուր փասիան են ցուցադրել տեսանյութում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիայի Քոռնուոլի կոմսության Նյուքվեյ քաղաքի բնակիչը հազվագյուտ լսնափետուր փասիան Է տեսագրել: Տեսահոլովակը հրապարակել Է Daily Mail-ը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

52-ամյա Բրայան Քեյվը սպիտակ գույնի թռչնին պատկերել Է դեկտեմբերի 25-ին, երբ զբոսնում Էր շան հետ: «Թռչնի տեսակը որոշելու համար ես մտա համացանց,- խոստովանել Է նա:- Երբեք նման բանի չեմ հանդիպել: Ես դրան տեսագրեցի՝ ընկերներիս ցույց տալու համար»:

Քեյվը, որը շտապ օգնության բաժանմունքի նախկին տեխնիկ Է, նշել Է, որ փասիանը բացարձակ սպիտակ Էր, բացառությամբ աչքերի շուրջը կարմիր օղի:

Լսնամաշկ փասիանը պատկանում Է սովորական փասիանների տեսակին, բաց զուրկ Է մելանին պիգմենտից: Որպես կանոն՝ Էգ փասիանների մոտ բաց դարչնագույն փետուրներ են՝ մուգ բծավորումներով: Որձերն աչքի են ընկնում ավելի խոշոր մարմնով եւ փետուրների կանաչա-շագանակագույն երանգավորմամբ:

Բաժին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում