Սպորտ

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

1 րոպեի ընթերցում

Շախմատի առաջնություններում կայացել են 6-րդ տուրի պարտիաները

Հայաստանի շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում ավարտվել են 6-րդ տուրի պարտիաները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց առաջնությունում հաղթանակ են տոնել Ռոբերտ Հովհաննիսյանը, Սարգիս Սարգսյանը և Բենիկ Ագասարովը: Միավոր կիսել են Դավթյան-Հայրապետյան, Ղարիբյան-Պետրոսյան զույգերը:

Տղամարդկանց առաջնության միանձնյա առաջատարը  4,5 միավորով Ռոբերտ Հովհաննիսյանն է: 4 միավոր ունի Արթուր Դավթյանը: 

Կանանց մրցաշարում իրենց պարտիաները հաղթանակով են ավարտել Նվարդ Հայրապետյանը և Սուսաննա Գաբոյանը: Խաղաղ ավարտ է ունեցել Հարությունյան-Խաչատրյան, Ավետիսյան-Գասպարյան, Առաքելյան-Խաչատրյան պարտիաները:

Այժմ կանանց մրցաշարի առաջատարները երկուսն են` Սուսաննա Գաբոյանը և Աննա Խաչատրյանը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում