ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի և Արարատի մարզի երկնքում հետաքրքիր պատկերներ են հայտնվել, որոնք, ամենայն հավանականությամբ, «նկարվել են» ինքնաթիռով:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում նկար է հրապարակել, որտեղ երկնքում երևում են պարուրաձև ամպեր:
«Երևանի երկնքում այս պահին արտառոց ամպ է հայտնվել։ Ոչ մեկս չհասկացավ՝ սա ինչ է»,- նկարը մակագրել է Սուրենյանը:
Միխումբօգտատերեր մեկնաբանություններում նույնպես նկարներ և տեսագրություններ են հրապարակել, որոնցում երևում են ամպերի տարբեր պատկերներ՝ պարուրաձև, անգամ սոլի բանալիի տեսքով: Արարատի մարզից օգտատերերը ենթադրել են նաև, որ ինքնաթիռներն են այդ պատկերները «նկարում» երկնքում: Ենթադրություններ կան, որ դրանք Հայաստանի նոր ձեռք բերած ՍՈՒ-երն են կամ հակաօդային պաշտպանության միջոցները: