ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաղեստինյան ծագմամբ ամերիկացի գերմոդել Բելլա Հադիդը, որին ավելի վաղ ճանաչել են աշխարի ամենագեղեցիկ կինը, ստացել Է 2019 թվականի սոցցանցերի գլխավոր աստղի տիտղոսը: Ժյուրիի եւ Համացանցի օգտատերերի քվեարկության արդյունքները հայտնվել են Models.com պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Այսպես, կայքի տեղեկատվության համաձայն՝ Instagram-ում եւ Twitter-ում ամենաազդեցիկ կինն ինդուստրիան համարում Է գերմոդել Բելլա Հադիդին: Իսկ ռեսուրսի ընթերցողներն առաջին տեղը տվել են նրա գործընկերուհուն՝ բրիտանացի թոփ մոդել եւ դերասանուհի Նաոմի Քեմփբելին:
Երկրորդ տեղը բաժանել են հանրաճանաչ մոդել Էշլի Գրեմը, որի օգտին քվեարկել Է ժյուրին, եւ Բելլա Հադիդը՝ օգտատերերի կարծիքով՝ նա պետք Է զիջի Նաոմի Քեմփբելին:
Ընդամենը սոցցանցերի աստղի կոչմանը հավակնում Էր 20 հայտնի: Նրանց թվում են՝ Բելլա Հադիդի քույրը՝ Ջիջին, ռուս գերմոդել Իրինա Շեյքը, ինչպես նաեւ մոդելներ Ադրինա Լիման, Քենդալ Ջենները, Քայա Գերբերը, Վիննի Հառլոուն, Հեյլի Բիբերը եւ այլք: